«Էսպես…»՝ 12-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնում դոկումենտալ ֆիլմերի անվանակարգում առաջադրված ֆիլմերից…
Պրոդյուսեր՝ Տանիտ Ֆեռնանդես, Իսաակ Ռոդրիգես
Ռեժիսոր՝ Տանիտ Ֆեռնանդես, Իսաակ Ռոդրիգես
Սցենարի հեղինակ՝ Տանիտ Ֆեռնանդես, Ֆեռան Դյուրան, Անխել Գարիդո
Երաժշտությունը՝ Իսաակ Ռոդրիգես
Հնչյուն՝ Իսաակ Ռոդրիգես
Մոնտաժը՝ Տանիտ Ֆեռնանդես, Իսաակ Ռոդրիգես
Երկիր՝ Իսպանիա
Իսպանական վավերագրական ֆիլմ ‹‹Էսպես››, որը պատմում է փոքրիկ գյուղի մասին՝ արագոնյան Պիրենեյներում, որի բնակիչները լքել են այն, բայց այնտեղ դեռ կա նրանց շունչը: Այդ գյուղի միակ բնակիչները կատուներ են, շներ, թռչուններ, որոնք հարևան սարերից երբեմն-երբեմն այցելում են և չորս ծեր մարդկանց: Ֆիլմը լի է գեղեցիկ բնության տեսարաններով, այն ուղեկցվում է այդ ծեր մարդկանց գեղեցիկ խրպոտ ձայներով, որոնք պատմում են իրենց հայրենի գյուղի երբեմնի երջանիկ օրերի մասին, տխրում են, կատակում են, վախում են, խորհում են մահվան մասին և միևնույնն է սպասում են ավելի լավ օրերի: Ֆիլմը իր մեջ կլանել է անվերջանալի էմոցիաներ, որոնք դիտողին ստիպում են հուզվել, խորհել, հիշել անձնական ապրումներ, միևնույն ժամանակ լցնելով նրան անվերջանալի, անհասկանալի բարությամբ: Ֆիլմը բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանը դիտողը ինքն իր մեջ է փնտրում՝ ինչու՞ են երիտասարդները հեռանում իրենց հայրենիքից, ինչու՞ են այս 4 բնակիչները շարունակում մնալ՝ չնայած ամեն ինչին, և, ի վերջո, ի՞նչ է ցանկանում ժամանակակից մարդը:
Թողնել մեկնաբանություն