Փետրվարի 20-ին «Արվեստագիր»-ը ներկա էր «Դալան» ցուցասրահում Հարություն Սամուելյանի գրաֆիկական աշխատանքների «Անցումներ» խորագիրը կրող ցուցահահանդեսի հանդիսավոր բացումնը: Ցուցահանդեսը կազմակերպվել է ՆյուՅորքի և Դուբայի բիենալեների ծրագրի շրջանակներում: Ցուցահանդեսի նախաձեռնությունը բիենալեների տնօրեն Պիետրո Ֆրանեսիին է, ներկայացված աշխատանքները կատարված են մատիտի, ջրաներկի, վիմագրության և խառը տեխնիկաներով: Գրաֆիկական շարքը, որ ստեղծվել է 1980-2006 թվականների ընթացքում, լի է տարրերի ու վիճակների պայմանական պատկերներով, դրանց փոխանցումներով: Դրանք աչքի են ընկնում մատտանկարի նուրբ անցումներով, գծերի ու ձևերի պատճառաբանված ու մանրամասն մշակմամբ:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև փետրվարի 27-ը:
Թողնել մեկնաբանություն