+374 99 12 80 82 Երկուշաբթի - 25 Նոյեմբեր 2024

Կնոջ կերպարը Իրանի ժամանակակից արվեստում


Մարտի 20-ին Հայաստանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում բացվեց  «Կնոջ կերպարը Իրանի ժամանակակից արվեստում» խորագրով ցուցահանդես: Ցուցահանդեսի համադրողը Շաքե Ա. Պետրոսյանն է: Կնոջ կերպարն արևելքում ավելի քան որևէ այլ տեղ խնդրահարույց է և տարբեր արևմտյան ընկալումներից: Ցուցահանդեսը խնդիր ուներ ներկայացնելու ոչ միայն կնոջ կերպարը Իրանի ժամանակակից արվեստում, այլ նաև կնոջ ընկալումը, տարբերությունները արևմտյան մշակույթը կրող հասարակությունների հետ, ինչպես նաև գեղեցկության չափանիշների տարբերությունները:  Ներկայացված էին թե լուսանկարչական և թե գրաֆիկական աշխատանքներ, ինչպես նաև վիդեո-արտի  օրինակներ: Ցուցահանդեսի մասնակից արվեստագետներից էին Ջասեմ Ղազբանփուրը, Մեհրաբան Մեհրաբին, Ֆարիբորզ Միրքաբիրին, Ֆարիդե Շահսավարանին, Սադեղ Սաֆային, Արշիա Հուշմանդը, Էհսան Միրհոսեյնին, Շիվա Էյնին, Քավե Խոսրավին, Հոջջաթ Ամանին և ուրիշներ:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով