+374 99 12 80 82 Ուրբաթ - 04 Հոկտեմբեր 2024

Ավետիք Ալավերդյանը և Հայ արդի արվեստը. Հանդիպում Արա Հայթայանի հետ


Նոյեմբերի 13-ին Ժամանակակից արվեստի ինստիտուտը ‹‹Կալենց›› թանգարանի հետ միասին ներկայացրեց ‹‹Ավետիք Ալավերդյան. Գույնը իբրև կիրք›› խորագրով ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը Արվեստի քննադատության և կուրատորական ուսումնասիրությունների դպրոցի 2013-2015 ուստարվա 3-րդ՝ կուրատորական մոդուլի ուսանողներ Լիլիթ Անտոնյանի և Թերեզա Դավթյանի կուրսային աշխատանքն էր (ղեկ.`Ն. Կարոյան): Ցուցահանդեսի նպատակն էր` ուշադրություն դարձնել արդի և ժամանակակից արվեստների ներքին խնդիրներին` ինչպես նաև դրանց միջև առկա հակասություններին:
Avetik-Alaverdyan-and-Armenian-Contemporary-Art Avetik-Alaverdyan-and-Armenian-Contemporary-Art-026


Ըստ համադրողներ Լիլիթ Անտոնյանի և Թերեզա Դավթյանի` Եղվարդում ապրող Ավետիք Ալավերդյանի հայացքն ուղղված է դեպի անցյալ և բնություն։ Թվում է թե այդ հայացքի համար անդորրի հնարավորություններն այստեղ շատ ավելի մեծ պիտի լինեին  սակայն գույնի նկատմամբ արվեստագետի ունեցած կիրքը գալիս է խախտելու խաղաղ թեմաները։
Արդյունքում նրա վրձինը ստեղծում է պատկերներ որոնք լեցուն են զգացական բուռն հակասություններով։ Այս հակասությունների միջոցով են դրսևորվում նահանջ ապրող արդի արվեստի լարումները ժամանակակից իրականության (այդ թվում նաև արվեստի) մեջ:

Avetik-Alaverdyan-and-Armenian-Contemporary-Art-004

Avetik-Alaverdyan-and-Armenian-Contemporary-Art-005


Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 23-ը, իսկ մինչ այդ` նոյեմբերի 27-ին,  Լիլիթ Անտոնյանը և Թերեզա Դավթյանը հրավիրել էին գեղանկարիչ, արվեստաբան Արա Հայթայանին, ով, իբրև սցենարիստ և խորհրդատու, մասնակցել է Ավետիք Ալավերդյանի ստեղծագործության մասին պատմող ֆիլմի նկարահամանը 2011թ.: Ի՞նչն էր դրդել Արա Հայթայանին անդրադառնալու Ավետիք Ալավերդյանի ստեղծագործությանը, ո՞րն է, ըստ նրա, Ավետիքի դիրքը հայ արդի արվեստում: Արա Հայթայանը պատասխանեց այս և շատ այլ հարցերի և երեկոյի ընթացքում ցուցադրված ֆիլմից հետո ներկաներին, որոնց թվում էին արվեստանբաններ և արվեստագետներ, հնարավորություն տրվեց քննարկելու, զրուցելու և ևս մեկ անգամ դիսկուրս անցկացնելու թե հայ արվեստի և դրա` համաշխարհային արվեստի համատեքստում դիտարկման շուրջ և թե բազմակողմանի դիտարկելու Ավետիք Ալավերդյանի արվեստը: Զրույցն ընթացավ գործող ցուցահանդեսի ստեղծագործությունների և Ավետիք Ալավերդյանի ներկայությամբ:

Ֆոտոշարքը՝ Հասմիկ Բարխուդարյանի



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով