+374 99 12 80 82 Հինգշաբթի - 12 Դեկտեմբեր 2024

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ-15│ Դափնիները…


Երևանյան 15-րդ «կինոծիրանատոնն» այլևս պատմություն է: Յոթ օր անըդնմեջ, ի հեճուկս զզվեցնող ամառային տապի, հայ սինեմանները դիտեցին, խոսեցին տեղացի և արտասահմանյան կինգործիչների ստեղծած նոր ֆիլմերը: Փառատոնի 15-րդ թողարկումը բացառիկ էր նաև պատվավոր հյուրերի առումով…

Ի թիվս վաստակաշատ արվեստագետների, Հայաստան եկավ, լրագրողներին ու կոլեգաներին ջրեց, նորաթուխ կինոյի նվիրյալներին չհանձնվելու հինգ խորհուրդ տվեց բիբլիական պատմությունների սիրահար աթեիստը` հոլիվուդյան նորագույն կինոյի վարպետ Դարրեն Արանաֆոսկին:

Երկրպագուները հնարավորություն ունեցան ոչ միայն մոտիկից տեսնելու, շփվելու արտիստի հետ, այլև մեծ էկրանին վայելելու հեղինակի գլուխգործոցներից երեքը` «Սև կարապը», «Մա’մա»-ն, «Շատվրանը»: Ի դեպ, ռեժիսորը առանց դափնի չհեռացավ: Համաշխարհային կինոյում վաստակի համար պարգևատրվեց «Փարաջանովյան թալեր» մրցանակով…

Եվ այսպես եկավ հաղթողներին հայտարարելու հանդիսավոր պահը. ժյուրին արդեն կատարել էր իր առջև դրված բարդ, բայց արդարացի ընտրությունը:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. ​«​Հրաբուխ​»​, ռեժ. Ռոման Բոնդարչուկ (Ուկրաինա/Գերմանիա)

«Պարադոքսալ գործողություններով հագեցած տարեգրային կինո` քաոսի հորձանոտում երջանկություն որոնելու մասին»:

 

ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ​. ​«​Ֆորտունա​»​, ռեժ. Ժերմինալ Ռոո (Շվեյցարիա)

«Էպիկական փաստավավերագրություն`մատուցված գեղարվեստական հմայքով, դարի աղետի մասին, պարուրված ռոմանտիզմով ու սասպենսով»

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. ​«​Հեռավոր Համաստեղություն​»​, ռեժ. Շեւաուն Միզրահի (ԱՄՆ/ Թուրքիա/ Նիդերլանդներ)

«Խաբված ազգի չարագույժ անցյալը վերաիմաստավորելու փորձ` կյանքի վերջին կանգառին մոտեցող` մոռացված ու լքված մարդկանց հոգեցունց իրապատման միջոցով»: 

 

ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ​. ​«​Կհանդիպենք վաղը​»​, եթե Աստված տա, ռեժ. Այնարա Վերա (Իսպանիա)

«Սառնաշունչ դոկուդրամա` բարձրյալի տրամադրության տակ հանձնված տասնյոթ տարեց միանձնուհիների մասին, որոնք կանգնում են երկմտանքի առաջ`պատրա՞ստ են արդյոք աշխարհիկ կյանքի վայրիվերումներին»:

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ՀԱՏՈՒԿ  ԾՐԱԳԻՐ

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության մրցանակը «Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն դեբյուտային ֆիլմին. ​«​Քամու հետ​»​, ռեժ. Արթուր Սահակյան (Հայաստան)

ԿՆՈՋ ՏԵՂԸ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ ՉԷ

Դինամիկ տարերային իրապատում` հնահոտ գեղչկական կարծրատիպերին ջախջախիչ պարտության մատնած ձկնորսությամբ զբաղվող կնոջ մասին:

 

AAFCCJ մրցանակը «Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն սփյուռքահայ կինոգործիչ Առնո Խայաջանյանին. ​«​Մենք ենք, մեր սարերը​»​ (ֆրանսիա/ Հայաստան)

ԲՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԼԵՌՆԵՐԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ

Չկեղծված մենախոսություններից բաղկացած կինոնովել` ազատատենչ ու անկոտրուն ոգու մասին` խաղաղության ու պատերազմի հորձանոտում:

 

ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ.

​«​Հստակ աշխարհ​»​, ռեժ. Վախթանգ Կունցեւ- Գաբաշվիլի

Հայաստանի ազգային կինոակադեմիայի մրցանակը «Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն ֆիլմին. ​«​Եվա​»​, ռեժ. Անահիտ Աբադ (Հայաստան/Իրան)

Հրանտ Մաթեւոսյանի մրցանակ լավագույն սցենարի համար. ​«​Մայրամուտի Բեռնատարը​»​, ռեժ. Աբուֆազլ Սաֆարի (Իրան/Գերմանիա)

Սոս Սարգսյանի մրցանակ լավագույն դերակատարման համար Շանթ Հովհաննիսյանին. ​ ​«Եվա​»​, ռեժ. Անահիտ Աբադ (Հայաստան/Իրան)

 

FIPRESCI ԺՅՈՒՐԻԻ ՄՐՑԱՆԱԿ. ​«​Դեդե​»​, ռեժ. Մարիամ Խաչվանի (Վրաստան/ Քաթար)

Մինչ նոր կինոռանդեվուներ…


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով