2015թ-ի Հուլիսի 12-ին Երևանում տոն է լինելու՝ մեկնարկելու է հայ իրականությունում ամենավառ ‹‹Ոսկե Ծիրան›› 12-րդ միջազգային կինոփառատոնը: Այս տարի կինոփառատոնը գրանցել է աննախադեպ քանակի հայտեր՝ 1600 հայտ 105 երկրից, ինչը խոսում է այն մասին, որ այն տարեցտարի ձեռք է բերում մեծ հեղինակություն: Այս տարի նույնպես պահպանված են մրցութային հիմնական անվանակարգերը՝ Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ, Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ, ‹‹Կորիզ›› կարճամետրած ֆիլմերի միջազգային մրցույթ և Հայկական համայնապատկեր միջազգային մրցույթ:
‹‹Ոսկե Ծիրան›› կինոփառատոնն իրենով հսկայական մշակութային ինֆորմացիա է պարունակում, յուրաքանչյուր ֆիլմ ցուցադրում է մեր այսօրվա իրականությունը, պատմում է թե ինչն է այսօր մտահոգում մարդուն, ինչն է կարևոր և ինչն է երկրորդական, պատմում է այնպիսի երևույթների, մարդկանց, իրադարձությունների մասին, որոնք մենք չգիտենք, արտացոլում է մեր իրականությունը՝ մեր ստեղծած շրջանակներից դուրս: Այն նաև լուրջ ազդեցություն է թողնում մեր էսթետիկական պատկերացումների և ճաշակի վրա: ‹‹Արվեստագիրը›› մասնակցելու է այդ փառատոնի կինոդիտումներին և իր ընթերցողներին ներկայացնելու է ֆիլմեր, որոնք, ըստ մեզ, արժի դիտել: Մենք արդեն հասցրել ենք դիտել մի քանի ֆիլմ, որոնք ձեզ կներկայացնենք առաջիկայում:
‹‹Ոսկե Ծիրան›› միջազգային 12-րդ կինոփառատոնը այս տարի տեղի կունենա հուլիսի 12-ից մինչև հուլիսի 19-ը, բաց չթողնեք:
Թողնել մեկնաբանություն