+374 99 12 80 82 Ուրբաթ - 13 Դեկտեմբեր 2024

Վենետիկյան բիենալեի «Ոսկե առյուծը» հայ արվեստագետների ձեռքերում


Մայիսի 6-ին Վենետիկում մեկնարկած բիենալեի գլխավոր մրցանակակիրներն արդեն հայտնի են: Հայկական տաղավարին բաժին է հասել ազգային տաղավարի համար նախատեսված «Ոսկե առյուծը»: Տաղավարի համադրող Մարինա Կուբերյանը մասնակցության համար ընտրել էր սփյուռքահայ արվեստագետների` աշխարհի տարբեր երկրներից: Նպատակը աշխարհի տաղանդաշատ հայ արվեստագետներին միևնույն գաղափարի շուրջ միավորելն էր, իսկ այդ գաղափարն այս տարի Հայոսց ցեղասպանության 100-րդ տարելիցն էր և ըստ ժյուրիի անդամների այն մատնանշում է միջմշակութային ազդեցությունների կարևորությունը: Ահա թե ինչու տաղավարի հիմնական կոնցեպցիան վերաբերում էր տեղափախության ու տարածքայնության, արդարության և խաղաղության թեմաներին: Անկախ իրենց ծննդավայրերից, մասնակից արվեստագետները հիշում և հարգում են իրենց հայկական արմատները:  «Հիշողություն», «արդարություն», «զինադադար» հասկացություններն այս նախագծում հաղթահարում են  «տարածքներ» և «աշխարհագրություն» հասկացությունները: Հայկական տաղավարն ըստ ավանդույթի տեղակայված է Սուրբ Ղազար կղզում, որը 18-րդ դարից հայկական լուսավորչության ծաղկուն կենտրոններից է եղել:

Մասնակից արվեստագետներն են` Հայկ Այվազյանը (Լիբանան), Նիգոլ Բեզջիանը (Սիրիա, ԱՄՆ), Աննա Բողիգույանը (Եգիպտոս), Հերա Բույուքթասցյանը (Թուրքիա), Սիլվինա Տեր-Մգրտչյանը (Արգենտինա, Գերմանիա),  Ռենե Գաբրին և Այրին Անաստասը (Իրան, Պաղեստին, Լիբանան),  Մխիթար Գարաբեդյանը (Բելգիա), Աիկատերինի Գեգիսյանը (Հունաստան),  Երվանդ Գիանիկյանը և Անժելա Ռիչի Լուչին (Իտալիա),  Արամ Ջիբիլյանը (ԱՄՆ),  Նինա Խաչադուրյանը (ԱՄՆ, Ֆինլանդիա),  Մելիք Օհանյանը (Ֆրանսիա),  Միքայել Օհանջանյանը (Հայաստան, Իտալիա),  Ռոսանա Պալազյանը (Բրազիլիա),  Սարկիսը (Թուրքիա, Ֆրանսիա),  Հրայր Սարգսյանը (Սիրիա, Միացյան Թագավորություն):

Մյուս մրցանակակիրների անունները ևս հայտնի են: Լավագույն նկարիչ անվանակարգում հաղթողը Ադրիան Պայպերը` 66-ամյա ամերիկացի նկարչուհին` «The Probable Trust Registry», ինչը կարելի տարբեր կերպ թարգմանել, ստանալով «հավանականություն», «վստահություն» և «գրանցում» բառերը: Ըստ ժյուրիի նա նորարար է, և հեղափոխել է կոնցեպտուալ պրակտիկան:

«Արծաթե առյուծի» արժանացել է Հարավային կորեայի ներկայացուցիչ երիտասարդ Իմ Խյունգ Սունը «Արտադրական համալիր» աշխատանքի համար:

 



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով