ՈՒՐԲԱԹԱԳԻՐՔ:
Տիտղոսաթերթին՝ «անուն գրոցս է Սուրբ ուրբաթագիրք»:
Հայ առաջին տպագիր գիրքն է արված ՝ հայ տպագրության հիմնադիր ՀակոբՄեղապարտի կողմից, բաղկացած է 124 էջից: Տպագրությունը կատարված է սև և կարմիր ձեռագրանման բոլորագրով: Էջակալում չունի: Այն ունեցել է կիրառական նշանակություն, մեծ մասամբ վաճառականների կողմից է օգտագործվել:
Աղոթքների ու մաղթանքների ժողովածու է: Կան մարդուն կախարդական միջոցներով չար ուժերից ազատվելու համար որոշ եղանակներ, միայն անվան տեղը բաց է թողնված, որպեսզի ամեն գիրք ունեցողը իր անունը գրի: Հիշատակարան չունի:
Ունի հետևյալ տպանշանը՝
D.I. Z. A.
D- Dei[servus]-Աստծո[ծառա]
I –Iacobus –Հակոբ
Z- Zanni -Հովհաննիսյան
A-Armenus-հայ
tamara
sa bnakan orinakn e ? inchpes qashel?