+374 99 12 80 82 Երկուշաբթի - 29 Ապրիլ 2024

Կարդալ, խորհել, խոսել…


Մարտի 31-ին ‹‹Գաֆէսճեան›› արվեստի կենտրոնում բացվեց ինտերակտիվ ուսումնական կենտրոն՝ հարուստ և յուրահատուկ գրադարանով: Գրադարանը ընդգրկում է Ջերարդ Գաֆէսճեանի գրքերի անձնական հավաքածուն և առհասարակ արվեստի կենտրոնին նվիրաբերված գրականություն: Երևանի և ընդհանրապես Հայաստանի հասարակության այն զանգվածի համար, որը հետաքրքրված է արվեստով՝ մասնավորապես ժամանակակից մշակույթով, սակայն դրա վերաբերյալ գրքերի և ինֆորմացիայի պակաս է զգում, այժմ կարող է լրացնել այդ բավականին մեծ բացը:

Interactiv-studying-library-001

Interactiv-studying-library-003Գրադարանում մենք կարող ենք գտնել հայ դասական և ժամանակակից արվեստագետների մասին գրքեր, պատկերացում կազմել հայ ժամանակակից արվեստի մասին, խորհել այնուհետև խոսել այդ մասին, դրա հետևանքով այցելել ցուցահանդեսներ և ստեղծել մեր անձնական կապը հայկական արվեստի աշխարհի հետ և մի գուցե ինչ-որ բան այնտեղ փոխել: Փոխելու համար էլ կարդալ և շատ կարդալ համաշխարհային  արվեստի մասին, դրա զարգացման ուղիների մասին, ժամանակակից արվեստի ձևավորման հիմնակետերի ու պատճառների մասին, հասկանալ թե ինչու այդպես եղավ, և ի վերջո ինչով հայկական ժամանակակից արվեստը զիջեց կամ գերազանցեց այդ ամենը, իմանալ, կարդալ, կարդալ և նորից կարդալ:

Interactiv-studying-library-005

Interactiv-studying-library-002Գրքերի հիմնական մասը անգլերենով է, ինչը շատ դեպքերում առավելություն է անգլերենը ուսումնասիրողների համար: Ինչպես արդեն նշեցի այստեղ հայկական ժամանակակից արվեստագետների մասին գրքերից բացի (այս գրքերը հիմնականում հայերեն են), կարող ենք գտնել 19-րդ դարի արվեստի վերաբերյալ անգին գրքեր՝ հրաշալի վերատպություններով,  սովորել ‹‹իզմերը››՝ ճանաչել դրանց վառ ներկայացուցիչներին և նրանց ստեղծագործությունները, իմանալ, որ Վինսթոն Չերչիլը նաև նկարում էր և նրա արվեստին մի ամբողջ գիրք կա նվիրված, վերցնել մի հրաշալի գիրք՝ նվիրված Վոլթ Դիսնեյի մուլտերի հերոսների ստեղծմանը, կարդալ ապակու արվեստի մասին՝ հատկապես Դեյլ Չիհուլիի աշխատանքների մասին և դիմացի պատին նայել թանգարանում ներկայացված նրա ստեղծագործություններին, ֆոտոխցիկ գնելուց առաջ կարդալ և ուսումնասիրել լուսանկարչության պատմությունը, ծանոթանալ դրա վառ ներկայացուցիչների հետ, և շատ այլ յուրահատուկ գրքեր, որոնք գրախանութներում դժվար գտնեք, իսկ համացանցում առավել ևս:

Interactiv-studying-library-004

Կենտրոնում բացի վերը նշված գրքերից, կա նաև մանկական բաժին, որտեղ ներկայացված են արվեստի մասին մանկական գրքեր նկարելու համար անհրաժեշտ բոլոր  պարագաներ:

Լուսանկարները` ‹‹Գաֆէսճեան›› արվեստի կենտրոնուի պաշտոնական ֆեյսբուքյան էջից:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով