+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

ՏՈՄԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բաժին: ԳՐԱԴԱՐԱՆ

ՏՈՄԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հռոմ, տպագրությունը Դոմինիցի Բազէի, 1584 թվական:

Սա Հռոմի Գրիգոր 13-րդ պապի կողմից հաստատված Նոր տոմարն է, որը լատիներենից հայերեն են թարգմանում և տպագրում Սուլթան շահը, Հովհաննես Տերզնցին և նրա որդին՝ Խաչատուրը: Տպագրվում է նաև տոմարի վերաբերյալ պապական կոնդակը բացատրություններով:
Գիրքը տպագրված է սուլթանշահ – գրանժոնյան բոլորագիր տառատեսակով, որ ստեղծվել էր 1579թ. Սուլթան շահի և փարիզեցի Ռոբերտդը Գրանժոնի կողմից: Տառերը նման են ժամանակակից տպատառերին: Այս տառատեսակով տպագրվել է շուրջ 500 գիրք:
Գիրքն ունի բավականին մաքուր տպագրություն, երկգույն է, ունի 111 էջ, ինչպես նաև հիշատակագրություն՝ մանրամասն շարադրանքով:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով