+374 99 12 80 82 Ուրբաթ - 13 Դեկտեմբեր 2024

Տիգրան Հակոբյանի անհատական ցուցահանդեսը‹‹Դալան արտ›› ցուցասրահում


2015թ.-ի Օգոստոսի 14-ին ‹‹Դալան արտ›› ցուցասրահում բացվեց նկարիչ Տիգրան Հակոբյանի անհատական ցուցահանդեսը։ Ներկայացված էին աբստրակտ ոճի, կոլլաժային աշխատանքներ, որտեղ օգտագործված էին չորացած ցեմենտ և հին ժանգոտված երկաթի կտորներ, որոնք ուղեկցվում էին ռուսերեն սովետական  թերթերի պատառներով։ Աշխատանքները իրենց մեջ աբստարկտ ինֆորմացիա էին պարունակում մեր ոչ հեռու անցյալի մասին, դրանք կանչում էին դեպի իրենց, մտնում հիշողության դարակները և փնտրում այն փոքրիկ դրվագները, որոնք մեր ենթագիտակցության խորքերում այդ չորացած ցեմենտի և ժանգոտած երկաթի նման ստեղծում են  անբացատրելի զգացողությունը։ Տիգրանը վերցնելով այդ ամենը, օգտագործելով հագեցած կարմիրը կամ սևը, որոշ տեղերում երկնագույնը կարողացել է վերարտադրել այդ ‹‹սովետականության›› զգացողությունը, որը ոչ տհաճ է, ոչ էլ ուրախալի, այն ուղղակի անբացատրելի է։ Դա ժամանակաշրջան էր, որը ժանգոտել է կամ պարզապես չորացել, բայց այն դեռ մեր մեջ է, չի վերացել և դեռ երկար այդպես գամված կմնա նոր ժամանակաշրջանի գույների վրա։ Աշխատանքները լի են հարցերով, որոնց պատասխանները, գուցե, նկարիչը նույնպես փնտրում է, չէ՞ որ սա իր ենթագիտակցությունն է։

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև օգոստոսի 21-ը։

Լուսանկարները՝ Հեղինե Խաչատրյանի



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով