+374 99 12 80 82 Ուրբաթ - 29 Մարտ 2024

Տիգրան Ավետիսյան, անհատական ցուցահանդես հոկտեմբերի 29-ին

Բաժին: ԱՖԻՇՆԵՐ

tigran-avetisyan-solo-exhibition-at-the-29-october

Հոկտեմբերի 29-ին` ժամը 19։00-ին, #LOFT ինքնազարգացման և ժամանցի կենտրոնում, տեղի կունենա նկարիչ-դիզայներ  Տիգրան Ավետիսյանի անհատական ցուցահանդեսի բացումը։ Ցուցադրությունում տեղ են գտել նկարչի՝ գուաշով, մատիտով, ջրաներկով արված աշխատանքները։ Տիգրան Ավետիսյանը սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, Սարո Գալենցի կուրսում:

Ակադեմիան ավարտելուց ի վեր բավական ժամանակ Տիգրանն իրեն նվիրել է երաժշտությանը, նա հանդիսանում է նաև SIGMA 6 project-ի հիմնադիր-կիթառահարը։
Երկար ժամանակ որպես երաժիշտ ներկայանալուց հետո, վերջապես, Տիգրնը վճռել է ցուցադրել իր ստեղծագործության մյուս կողմը: Ուսանողական տարիների այս աշխատանքներում հստակ երևում են երիտասարդի կրած ազդեցությունները սյուրռեալիզմից և կուբիզմից:

Մուտքը LOFT-ի մշտական տարիֆներով` ներառյալ սուրճի, թեյի և քաղցրավենիքի հյուրասիրությունը։


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով