Հոկտեմբերի 29-ին` ժամը 19։00-ին, #LOFT ինքնազարգացման և ժամանցի կենտրոնում, տեղի կունենա նկարիչ-դիզայներ Տիգրան Ավետիսյանի անհատական ցուցահանդեսի բացումը։ Ցուցադրությունում տեղ են գտել նկարչի՝ գուաշով, մատիտով, ջրաներկով արված աշխատանքները։ Տիգրան Ավետիսյանը սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, Սարո Գալենցի կուրսում:
Ակադեմիան ավարտելուց ի վեր բավական ժամանակ Տիգրանն իրեն նվիրել է երաժշտությանը, նա հանդիսանում է նաև SIGMA 6 project-ի հիմնադիր-կիթառահարը։
Երկար ժամանակ որպես երաժիշտ ներկայանալուց հետո, վերջապես, Տիգրնը վճռել է ցուցադրել իր ստեղծագործության մյուս կողմը: Ուսանողական տարիների այս աշխատանքներում հստակ երևում են երիտասարդի կրած ազդեցությունները սյուրռեալիզմից և կուբիզմից:
Մուտքը LOFT-ի մշտական տարիֆներով` ներառյալ սուրճի, թեյի և քաղցրավենիքի հյուրասիրությունը։
Թողնել մեկնաբանություն