+374 99 12 80 82 Չորեքշաբթի - 24 Ապրիլ 2024

«The sounds of art» ջազային խումբն առաջին անգամ կներկայանա հանրությանը հունվարի 29-ին

Բաժին: ԱՖԻՇՆԵՐ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան առաջին անգամ ստեղծել է նվագախումբ, որի նպատակն է համադրել տարբեր երաժշտական ժանրեր, հանդես գալ և՛ ազգային, և՛ արտասահմանյան ստեղծագործությունների նորովի կատարմամբ: «The sounds of art» անվանումը կրող նվագախումբը կազմված է 5 պրոֆեսիոնալ ջազ երաժշտից:

The-jazz-band-The-sounds-of-artՖլեյտահար՝` Սյուզաննա Բարսեղյան
Բաս կիթառահար՝  Արամ Կարապետյան
Հարվածային գործիքներ՝  Րաֆֆի Խորոզյան
Սաքսաֆոնահար՝  Արթուր Եղիազարյան
Դաշնակահար՝  Արտակ Մարուքյան

Համերգը կկայանա 2016թ. հունվարի 29-ին ժամը 19:00-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում: Տոմսերը վաճառվում են: Նշենք, որ նվագացանկում ներառված կլինեն որոշ ստեղծագործություններ, որոնք առաջին անգամ են հնչելու հայաստանյան բեմում:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով