+374 99 12 80 82 Ուրբաթ - 26 Ապրիլ 2024

Ծաղկազարդի տոնակատարություն «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում մարտի 20-ին

Բաժին: ԱՖԻՇՆԵՐ

The-festivities-of-Tsaghkazard-at-Silk-Road-hotel-on-March-20Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամը շարունակում է կազմակերպել ազգային արմատների հետ կապն ամրապնդող միջոցառումներ: Մարտի 20-ին, 2016թ. 19:30-ին «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում տեղի կունենա Ծաղկազարդի տոնակատարություն, զատկական միջոցառումների նախապատրաստում-զարդարանքներ, հավկիթախաղեր, հոլի մրցություն, ավանդական ծիսական հացիկների համտես, հայկական թեյախմություն:

Օրվա երաժշտական տրամադրություն կապահովի «Ոստան» ազգագրական երգի-պարի համույթը իրենց գեղեցիկ և յուրօրինակ կատարումներով: Մուտքն ազատ է:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով