+374 99 12 80 82 Չորեքշաբթի - 24 Ապրիլ 2024

Նվիրե՛ք գրքեր ձեր սիրելի գրադարանին


Give-books-to-your-favorite-librariesՓետրվարի 13-18, 2017

Համալրե՛ք ոչ միայն Ձեր ու Ձեր սիրելիների անձնական, այլև հանրային գրադարանները նոր գրքերով:

Գիրք նվիրելու օրն այս տարի հնարավորություն ընձեռեց պարզելու, թե ինչպես են ձեռք բերում նոր գրքեր ու ինչ գրքերով են համալրվում քաղաքային ու մարզային գրադարանները, և արդյոք այդ գործընթացին կարո՞ղ են նպաստել հենց գրադարանների ընթերցողները:

«Գիրք՝ ձեր սիրելի գրադարանին» ֆեյսբուքյան ակցիան «Զանգակ» հրատարակչության պաշտոնական էջում շարունակվում է: Յուրաքանչյուր ոք կարող է ընտրել ներկայացված գրքերից և նվիրել այն գրադարանին, որից օգտվում է՝ գրքի լուսանկարի մեկնաբանության դաշտում նշելով տվյալ գրադարանի անունը մինչև փետրվարի 18–ը՝ ժամը 00.00–ն: Ամենից շատ ձայն հավաքած, տվյալ գրքերը չունեցող գրադարաններին մենք սիրով կնվիրենք յուրաքանչյուր գրքից երեք օրինակ:

Մեր առաջարկած 4 գեղարվեստական և 4 մանկապատանեկան գրքերը համաշխարհային դասական ստեղծագործությունների բարձրորակ թարգմանություններ են: Դրանց մեջ ընթերցողների ու գրադարանի աշխատակիցների բացարձակ «ֆավորիտներն» են՝ Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը…» (2015) և Դեն Բրաունի «Ինֆեռնոն» (2015):

Ակցիայի շրջանակներում ընթերցողներն ակտիվորեն գրքեր են նվիրում Ավ. Իսահակյանի գրադարանին: Գրադարանի փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանն ուրախ է այս առիթով. «Քաղաքապետարանը գումար տրամադրում է գիրք գնելու համար, սակայն հիմնականում մեր գրադարանը համալրվում է նվիրատվությամբ: Նվիրատուները տարբեր են՝ ընթերցողներ, քաղաքացիներ, գրողներ, նշանավոր մարդիկ, որոնք նվիրում են ամբողջական ֆոնդեր»:

Ուրախալի է նաև մարզային գրադարանների ակտիվությունը: Արդեն տասնյակ օգտատերեր նշված գրքերից նվիրել են Չարենցավանի, Գյումրիի գրադարաններին:

Շարունակե՛ք գիրք նվիրել ձեր սիրելի գրադարաններին՝ ամրապնդելով ընթերցող-գրադարան կապը:

«Զանգակ»

http://www.zangak.am

https://www.facebook.com/zangak/


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով