+374 99 12 80 82 Կիրակի - 10 Նոյեմբեր 2024

[Նոր գիրք] «Զրույց ազգանորոգ ոգու հետ»


Ապրողներս ականատեսն ու մեղսակիցն ենք ապացուցված ճշմարտության, այն է. օրվա հայն ունակ չէ ազգային գերխնդիրներ լուծելու:

ՓԱԿՈՒՂՈ՞ՒՄ ԵՆՔ:

Ո՛Չ:

Որո՞նք են ներկա իրողության պատճառներն ու, վերջապես, ո՞րն է ելքը:

Հաճախ լսելի է «ՄԵԶ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ Է ՊԵՏՔ» արդարամիտ արտահայտությունը:

Կա՞ այդ ծրագիրը: Դուք կասեք՝ ո՛չ: «Ո՛չ»-ն անբավարար ծանոթության հետևանք է:

Ազգային գերխնդիրների և՛ պատճառները, և՛ լուծումները շուրջ 100 տարի է, ինչ գտնված ու սահմանված են ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆԻ և գաղափարակիցների կողմից:

Պետրոսյան Դավիթ, «ԶՐՈՒՅՑ ԱԶԳԱՆՈՐՈԳ ՈԳՈՒ ՀԵՏ», Երևան, 2017, 36 էջ

Hayk-Asatryan

Հայկ Ասատրյան (1900-1956թթ.)

Ամեն հայի ուղղված այս գրքույկը ներկայացնում է մտացածին զրույց:  Զրուցակից՝ ցեղանորոգ ոգի, ազգայինի խտացում, մաքրագործող էություն, բժշկող ճշմարտախոս… իմաստասեր Հայկ Ասատրյան (1900-1956 թթ.): Հայկի բոլոր պատասխանները քաղված են իր հոդվածներից և մեջբերված են առանց փոփոխությունների: Հեղինակն իր պարտքն է համարում այս ձեռնարկով կամրջել հային ու Հայկ Ասատրյանին:

Նշենք, որ գրքույկը կարող եք գտնել Bookinist/Բուկինիստ գրախանութում (Մաշտոցի 20), ԳԱԱ Հիմնարար գրադարանում, Ազգային գրադարանում, Ավ. Իսահակյանի անվ. գրադարանու և Ազգային գրապալատում:

Տեղեկատու հեռ.՝ 094 47 02 04

Dialogue-with-nation’s-spirit

Ներկայացնում ենք հատված Դավիթ Պետրոսյանի «Զրույց ազգանորոգ ոգու հետ» գրքից.

ՄենքՀայ լինելն է դժվար… Ի՞նչ է, որ Սուրբ Գրքի դրախտը Հայաստանն է, ուրեմն ադամական մեղքը հենց հայի՞ն պիտի կպած մնա: Որտե՞ղ թերացանք… Ազգովի ջայլամ դառնայինք, բան չտեսնեինք: Չէ՛, չկա բուժում:

ՀայկԴեռեւս դու կէս-«Ես» ես, կէս-մարդ, կէս-բարի, կէս-չար: Դու անկայուն ես քմահաճ եւ փխրուն. դու դեգերում ես քեզնից դուրս, դու կորցրել ես ինքդ քեզ:

Ի՞նչ ասաց մարդկային հանճարը.

            Գէոթեն ասաց. «Կազդուրում դու ձեռք չես բերի, եթէ նա չի բղխում սեփական հոգուց»:

            Զննե՞լ ես հոգուդ խորին անդունդները, տեսնելու, թէ ի՜նչ կազդուրիչ ոյժեր կան այնտեղ քնած: Գիտե՞ս ինչ բան է ցեղը – ոգուդ ովկիանը՝ անծանօթ: Մի օր խռովե՞լ ես այդ ովկիանը, նայե՞լ ես երկնքին եւ գոյութեանդ ամբողջ ոյժով զարկե՞լ ես հոգուդ կայծքարը: Լսե՞լ ես Մամիկոնյանների կանչը, դարձե՞լ ես զայրոյթի աղաղակ. «Արթնացի՜ր, Հայաստա՜ն»:

Երբ հովիւն է քնած՝ գայլը կը գրաւի փարախը:

            Ցեղը քնած մնաց եւ Հայկական Բարձրաւանդակը դարձաւ թշնամու տուն:

            «Արթնացի՜ր, Հայաստա՜ն»: Գիտե՞ս ինչպէս է արթնանում խայթւած հպարտութիւնը, ինչպէ՞ս յանկարծակիօրէն մոխիրի տակից բորբոքւում է կրակը:

            Կորա՞ծ է այլեւս Հայկական դատը. աշխարհը կարող է ասել՝ այո՛:

            Բայց մենք կասենք – Հա՛յ, տուր ցեղօրէն արթնացած մի սերունդ, զարկող ու զարկելով ստեղծագործող մի սերունդ, եւ պատմութիւնը քեզ պիտի վերադարձնի քո երկիրը:

Մենք Մարգարեական զորություն ունեն խոսքերդ, հա՛յր, բայց… բայց, ա՜խր, մենք քիչ ենք, երգում ենք «տասը միլիոն», բայց Հայաստանում է միայն միլիոններից՝ երկուսը, դրսիններն էլ օտարախոս են՝ շուռ տված հայեր:

Հայկ Թւով սակա՞ւ ենք – բայց ահա՛ գիտութիւնը, որ կրկնապատկում է մարդկային ոյժերը:

Մենք Իսկ այն, որ թույլ ենք, տկար, այդ դեպքում…

Հայկ Հոգով տկա՞ր ենք – բայց ահա՛ արմենական ցեղը, որ կենսաբանական ոյժի անսպառ աղբիւր է, կորովի շտեմարան: Մինչեւ այժմ ինչո՞վ յաղթեց մեզ թուրքը. իսլամի, քիւրտի, Եւրոպայի հակամարտութեան, գերմանացիների, դաշնակիցների, բոլշեւիկների միջոցով:

            Ինչու՞ այս բոլորը թուրքին նպաստեցին. որովհետեւ մեր մէջ արմենական ցեղը չտեսան, այլ՝ հայ ժողովուրդը:

Մենք Ինչու՞, խաշնարած թուրքի մեջ արմենական ցեղ կա՞ր, որ Բյուզանդիայի հախից եկավ, մեզ՝ Աստծո մարդկանց, էլ չասեմ ինչ արեց… ու այսօր էլ աչքերի մեջ նայելով՝ թքում է բոլոր գերտերությունների երեսին: Այդ ինչպե՞ս, ո՞րն է թուրքի արժանիքը:

Հայկ Հայ ժողովրդի ողբերգութիւնը նրանում է, որ արեւ է երգում («Արեգակն արդար»), բայց քնամոլ է («Ի ննջմանէ ծանրութեան»), իդէալիստ, բայց դրամատենչ, հայրենասէր է, բայց անձնապաշտ, իմացական է, բայց ոչ կռահող, խելք ունի, բայց ո՛չ երեւակայութիւն, սիրում է գիտութիւնը, բայց ծուլանում է նրանից օգտւել, գոռոզ է, բայց յարմարւում է նւաստութեան, քաջ է, բայց խորտակումի զգացում չունի, խիստ է, բայց անկարգապահ, երազատես է, բայց ներկային գերի, ոյժի պաշտամունք ունի, բայց ոչ հզօրութեան կամք, կենսաբանական զօրութենականութիւն ունի, բայց ոչ կազմակերպական հակում, մշակութային տենչ ունի, բայց ոչ քաղաքական կորով, արդարամիտ է, բայց ոչ ճշմարտասէր, ցեղ է, բայց գերադասում է ժողովրդի բարոյականը:

Զգացումների շփոթ է հայ ժողովուրդը, շուռ եկած էութիւն:

Իսկ թուրքը – դա հայ ժողովրդի հակապատկերն է՝ կենսաբանական տկարութիւն եւ ոյժի ծարավ, անհանճար ոգի եւ քաղաքական կամք, անմաքուր սիրտ եւ գրաւիչ լեզու, բութ միտք եւ կարգապահական հակում, վախի զգացում եւ խորտակումի մոլուցք:

Հայը խորքով է արժէքաւոր, թուրքը՝ մակերեսով, նա էությամբ է բարձր, սա՝ արտայայտութեան ձեւով: Հայը հոյակապ ցեղ է եւ անպիտան ժողովուրդ, թուրքը ստորին ցեղ է եւ սքանչելի ժողովուրդ:

Մենք Լա՛վ, բա հրեա՞ն… նրանց արժանիքներից էլ, հո՛, ունենք: Մենք էլ, նրանց պես խելացի ենք, խորամանկ, ցեղասպանված և այլն, և այլն… Այդ ինչպե՞ս է, որ նրանց մոտ ամեն ինչ փայլուն է ստացվում:

ՀայկՀրէութեան հզօրանքի գաղտնիքը նրանում է, որ ամէն հրեայի սրտի մի անկիւնում կենդանիօրէն տրոփում է Մովսէսը:

Իբր հոգեբանական տիպ՝ հրեան եւ՛ բեւեռացած ստորնութիւն է, եւ՛ բեւեռացած նւիրում: Ժողովուրդներ կան, որոնց համար ստորնութիւնը ինքնապաշտպանութեան ամենահատու զէնքն է:

            Հայը ընդունակ չէ ոգու երկու ուղղութիւններ կրել իր անձի մէջ: Մեր այս հոգեգծով մենք հակապատկերներ ենք հրեայի:

            Նա մոռանում է լեզուն, ծպտւում է իբր ոչ-հրեայ, բայց Թալմուտի մի բառով պահում է ցեղային ներքին կրակի մոլեգնութիւնը: Ծպտումի ընդունակ հային չի կարող փրկել ամբողջ «Նարեկ»-ը: Հրեան յօրինում է համամարդկային գաղափարներ, խառնում է ազգերը իրար եւ յաճախ հանդիսատես դառնում իր «թալիսման»-ով փոթորկւած աշխարհի խելագարութիւններին… [1]

  1. Պետրոսյան Դ., «Զրույց ազգանորոգ ոգու հետ», Երևան, 2017, էջ 13


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով