+374 99 12 80 82 Շաբաթ - 05 Հոկտեմբեր 2024

[նախաբան] Հայկական ժամանակակից երաժշտության ընդհատակյա գործունեությունը . «Արվեստագիր» հանդեսի նոր շարքը


prologue-The-underground-activities-of-Armenian-modern-music-new series

[ինչու՞]

Գաղտնիք չէ, որ հայկական ժամանակակից երաժշտությունը հարաբերական ճգնաժամ է ապրում: Այսօր գերակա այսպես կոչված էստրադային  ժանրերը գրավում են մեծ լսարան, սակայն մեծ հաշվով և որակական առումով իրենցից ներկայացնում են արևմտյան երաժշտության անորակ նմանակումներ, կամ, որ  ավելի վատ է, ազգային երաժշտության աղավաղումներ: Այսօր հայկական շոու-բիզնեսը միայն հեռուստատեսային բնույթ ունի, չնայած որ՝ շոու-բիզնեսը երնթադրում է նաև համերգային ակտիվություն: Այս պատկերին  հակառակ Հայաստանում գործում է ալտերնատիվ երաժշտության ընդհատակյա ճակատ, որ չնայած բոլոր դժվարություններին համառորեն շարունակում է իր գործունեությունը: Խոսքը երիտասարդ էնտուզիաստների մասին է, ովքեր կարողանում են կազմել խմբեր, հանդես գալ փոքր մասշտաբի ակումբային համերգներով, ձայնագրել իրենց երաժշտությունը: Վերջիններիս շարքում մեծ է ռոք երաժշտությամբ զբաղվող խմբերի թիվը: Այսօր շատ ու շատ տաղանդավոր երաժշտական խմբեր ու պրոեկտներ ճանաչված են երաժշտասեր հասարակության կողմից, սակայն, ցավոք, նրանց գործունեությունը անհայտ է մնում մեծամասնությանը: Դրա պատճառները բազմաթիվ են՝ ֆինանսական խնդիրներից սկասծ և վերջացրած ընդհանուր երաժշտական պահանջարկով:

[ի՞նչ]

«Արվեստագիր» մշակութային հանդեսը կանդրադառնա Հայաստանյան ընդհատակյա ալտերնատիվ երաժշտությանը, կուսումնասիրի նրա լավ և վատ, ուժեղ և թույլ կողմերը: Կփորձի պարզել, թե ի՞նչ խնդիրներ ունեն երիտասարդ երաժիշտներն այսօր, ինչու՞ է որակյալ երաժշտությունը ստիպված լինել ընդհատակում և ինչպե՞ս կարելի է դա փոխել: Այս և շատ այլ հարցերի պատասխաններ կստանանք հենց երաժիշտներից: Ձեր կողմից արդեն սիրված խմբերի անդամները կպատմեն մեզ իրենց հաջողությունների ու հետագա պլանների մասին, կխոսեն իրենց նախասիրություններից և առկա խնդիրներից: Սպասե՛ք «Արվեստագիր» մշակութային հանդեսի նոր երաժշտական անդրադարձներին:

[ովքե՞ր]

Շարքի երաժշտական գծով խորհրդատու՝ Տիգրան Ավետիսյան

Լրագրողներ՝ Օֆելյա Սիմոնյան, Անահիտ Հակոբյան, Անի Յավրենց

Մտահղացումը՝ «Արվեստագիր»

prologue-The-underground-activities-of-Armenian-modern-music



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով