+374 99 12 80 82 Հինգշաբթի - 26 Դեկտեմբեր 2024

Նարեկ Վան.‹‹Մասնիկապատում››


Մայիսի 29-ին ‹‹Դալան արտ›› ցուցասրահում տեղի ունեցավ Նարեկ Վան Աշուղաթոյանի ‹‹Մասնիկապատում›› խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսի խորագիրը ցուցասրահ մտնելուց անմիջապես հետո դառնում է հասկանալի: Երիտասարդ նկարչի պատկերած յուրաքանչյուր մասնիկ ‹‹անհատականություն›› է ու առանձին դեր ունի նկարում: Այդ պատկերները ցուցադրում են Բաբելոնյան աշտարակի կառուցումից մինչև հին Երևանի ոչնչացումը: Նարեկի աշխատանքներում զգացվում է նաև նրա Աստվածաբանական կրթությունը, հատկապես մանրանկարչական արվեստին շատ լավ ծանոթ լինելը: Մասնիկների միացումը ցուցահանդեսի այցելուն կարող է տեսնել հինգ րոպեանոց անիմացիայում, որը ուզեկցվում բարձրաճաշակ երաժշտությամբ՝ ամեն մասնիկի պատմությանը իր երաժշտությունը:

Բացման խոսքում Նարեկ Վան Աշուղաթոյանը նշեց նաև, որ նկարներում պատկերված յուրաքանչյուր մասնիկ իր պատմությունն ունի, քանի որ ամեն մասնիկի վրա երկար ժամանակ է ծախսվել: Նա նշեց նաև, որ նկարները արտահայտում են իր ներքին փոքրիկ քաղաքը՝ ‹‹Նարեկավանը››:
Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև հունիսի 4-ը:

Լուսանկարները Հեղինե Խաչատրյանի



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով