+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

«Մեծ մորս դաջվածքները» ֆիլմի ցուցադրությունը


Հուլիսի 14-ին  երիտասարդ պատմագետների ասոցիացիան Հայոց ցեղասպանության 100 –րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում իրականացրեց հերթական հանդիպումը«Արև Արտ »  գալերեայում:  Հանդիպումը նվիրված էր ցեղասպանության ժամանակ ականատես վերապրողների կյանքի պատմությանը: Ցուցադրվեց ռեժիսոր Սյուզան Խարդալյանի «Մեծ մորս դաջվածքները» (Grandma’s Tattoos) վավերագրական ֆիլմը: Ֆիլիմի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ առաջին անգամ, ֆիլմում ներկայացվում է Հայոց ցեղասպանության տարիների ընթացքում մասնավորապես կանանց և աղջիկների դեմ կիրառվող բռնությունները: Ներկայացվում է նաև Ցեղասպանության ականատես վերապրողների վկայությունները և նկարագրվում է, թե հետագայում ինչ հոգեբանական խնդիրներ են ունեցել կանայք ցեղասպանությունից հետո: Ֆիլմի հերոսուհին 105-ամյա Մարիա Վարդանյանն է, ֆիլմի հեղինակի տատիկը,  ով մարմնավորում է այն հարյուր հազարավոր հայ կանանց, աղջիկներին ովքեր ենթարկվել են բռնությունների հայոց ցեղասպանության տարիներին:  Հանդիպմանը ներկա էր նաև ինքը, ֆիլմի հեղինակը, ով պատմեց ֆիլմի գաղափարի ու ստեղծման մասին, ինչպես նաև սիրով քննարկեց այն երիտասարդների հետ:

Լուսանկարները՝ Հասմիկ Բարխուդարյանի

 



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով