+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

HAYP Pop Up Gallery. «անկապital» նախագիծ


Ապրիլի 17-ին «Արվեստագիրը» ներկա էր HAYP Pop Up Gallery-ի հերթական «անկապital» նախագծի բացմանը: Megerian Shin-ի կիսակառույց, կոլորիտային տարածություը մի քանի ժամով վերածվել էր ժամանակակից մոտեցումների ու մտքի կենտրոնացման վայրի, որտեղ հավաքված երիտասարդների, գինու ու ռոք երաժշտության համագորմարը մի պահ մոռացնել էր տալիս արվեստի առկայությունը, այն դարձնելով սովոր ու ներդաշնակ միջավայրին ու տրամադրությանը, արվեստի վերածելով այդ ողջ տարածությունը: Կարծում ենք՝ հայաստանյան իրականության մեջ «անկապital» նախագիծը միանգամայն նոր մոտեցում ու ձևաչափ է ցուցահանդես անելու ու այն դիտողին մատուցելու տեսանկյունից: Ըստ ցուցահանդեսի կազմակերպիչների՝ այս կոլեկտիվ ցուցահանդեսը նպատակ ունի իրար միացնել միջազգային և տեղացի արվեստագետներին, հնարավորություն տալ ավելի մոտիկից ծանոթանալու կապակցության նշաակությանը ժամանակակից հասարակությունում:

Այսօր մենք չափազանց «կապված ենք» մեր սարքերին, սոցիալական ցանցին, և առցանց հարուստ տեղեկատվությանը՝ այն նպատակով, որպեսզի բարելավենք հաղորդակցությունը, հարստացնենք համագործակցությունը, բարձրացնենք արտադրողականությունը և աճ տանք հասարակության: Չնայած բոլոր այս ջանքերին, երբեմն թվում է թե մենք կորցրել ենք մեր հասակակիցների և շրջապատի հետ կապվածության կարևոր մի իմաստ: Ցուցահանդեսի մասնակից արվեստագետների թվում են՝ Սամվել Սաղաթելյանը, Ադրինեհ Գրիգորյանը, Սերգեյ Նավասարդյանը, Արտակ Գևորգյանը, Մարսելա Պերեսը, Վահրամ Ակիմյանը և այլոք: «անկապ-ital» նախագիծը Երևանում կներկայանա այլ տարբեր միջոցառումներով: Ստորև ներկայացնում ենք ծրագիրը:ANKAPital-program

Լուսանկարները  Հասմիկ Բարխուդարյանի



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով