Հայագետ Կլոդ-Արմէն Մութաֆեանը հունիսի 1-ին անցկացրեց «Եկեղեցական հարաբերությունները Կիլիկյան Հայաստանի և ֆրանկ Ասորիքի միջև (12-13 դարեր)» թեմայով հանրային դասախոսություն, որի ընթացքում հայտնի հայագետը խոսեց Կիլիկիայի և Հռոմի քաղաքական, առավելապես, եկեղեցական հարաբերությունների մասին, նշերով, որ եկեղեցական վեճերը միշտ քաղաքական բնույթ են ունեցել: Հեղինակը բազմաթիվ պատմական փաստաթղթերով, որոնք այժմ պահպանվում են Վատիկանի գաղտնի դիվանում, և մանրանկարներով, որոնք ներկայացնում են ժամանակի կարևոր իրադարձություններ, ամբողջությամբ նկարագրեց հայ-լատինական, հայ-հունական և հայ-հռոմեական հարաբերությունները:
Հայագետի խոսքով՝ հայերն իրենց ուրույն տեղն ունեին կաթոլիկ եկեղեցու գործունեության մեջ. «Ինոկենտիոս 2-րդ Պապը Գրիգոր 3-րդ Պահլավունի կաթողիկոսին հրավիրում է 1141 թվականին տեղի ունեցած սինիոտին, որը կարևոր իրադարձություն էր կաթոլիկ եկեղեցուհամար»,-նշեց նա:
Նա հավելեց նաև, որ 11-13-րդ դարերոմ Կիլիկիայում հաստատվել էր երկու լատինական եկեղեցական աթոռներ, որոնցից մեկը՝ Տարսոնում, մյուսը՝ Ամիստրալում: Սրանք ժամանակ առ ժամանակ դադարեցնում էին իրենց գորրծունեությունը՝ կախված քաղաքական անցուդարձերից:
Շարունակելով իր խոսքը՝ հայագետն ասաց, որ հետագա քաղաքական զարգացումներում լատինական անհաջողությունները դրական ազդեցին հայերի վրա, ինչպես, օրինակ, Եդեսիայի անկումը, որի պատճռով գրեթե 150 տարի հայերի համար Հռոմկլան դարձավ կաթողիկոսանիստ ամրոց:
Հայերը նաև կարևոր առավելություններ են ձեռքբերել ճկուն քաղաքականության շնորհիվ, օրինակ՝ Լևոն իշխանի թագ ձեռքբերելը. «Պատմական այդ շրջանում երկու կայսրություններ կային, մեկը՝ բյուզանդական, մյուսը՝ հռոմեկան: Լևոն իշխանը լատինամետ քաղաքականություն վարելով՝ դարձավ թագավոր: Նրա անունով հատված որոշ կնիքների և դրամների վրա անգամ հանդիպում ենք «Ամենայն հայոց թագավոր տիտղոսին»:
Լևոն 1-ին թագավորի չորս նամակ այժմ պահվում է Վատիկանի գաղտնի դիվանում, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ոսկե կնիքը: Ինչպես նշեց ֆրանսիահայ հայագետը, սրանք հայոց թագավորներից պահպանված միակ թագավորական ոսկե կնիքներն են:
Կլոդ-Արմէն Մութաֆեանը նկարագրելով հայ-լատինական քաղաքական ևեկեղեցական հարաբերությունները՝ անդրադարձավ նաև խաչակարած արշավանքներին՝ կարևորելով հայ եկեղեցին կաթոլիկ դարձնելու Հռոմի բազմաթիվ փորձերը: Դասախոսությունից հետո հայագետը պատասխանեց ներկաների բոլոր հարցերին:
Թողնել մեկնաբանություն