+374 99 12 80 82 Ուրբաթ - 29 Մարտ 2024

Բուն Բարեկենդանի տոնախմբություն ` փետրվարի 7-ին

Բաժին: ԱՖԻՇՆԵՐ

Խաղե՜ր…երգուպա՜ր…ուրախությու՜ն…Բարեկենդանէ, հայե՜ր,բարեկենդան…

Barekendan-002Ասում են` բարեկենդանը հայերի ամենաուրախ տոներից մեկն է եղել: Բառացի հենց նշանակում է բարի կենդանություն, ուրախություն: Մեծ պահքին նախորդող բարեկենդանը կոչվում  է  Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին, որը տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատկի տոնը:

Իբրև ժողովրդական տոնախմբության օր` իր մեջ պարունակում է հեթանոսական շրջանից ավանդված տարրեր՝ կերուխում, այլևայլ խաղեր՝ ձիարշավ, սրախաղ և այլն, դիմակավորում՝ տարբեր կենդանիների դիմակներով (ըստ հեթանոսական հավատալիքի, դիմակ հագած մարդը լցվում է տվյալ՝ սրբազան համարվող կենդանուն հատուկ գերբնականզորությամբ):Barekendan-001

Փետրվարի 7-ին, 2016թ. ժամը 13:00-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվելու է Սուրբ պատարագ, որից հետո ժամը 13:30-ից մեկնարկելու է տոնական շքերթը դեպի Ազատության հրապարակ: Այն ուղեկցվելու է հայկական երգ ու պարով, իսկ արդեն Ազատության հրապարակում մասնակիցները ականատես կլինեն ազգային երգ ու պարի, թատերական խմբերի ելույթներին, կկարողանան դիտել և մասնակցել ազգային խաղերին:

Բոլոր ցանկացողները կարող են միանալ: Նշե՛նք մեր ազգային տոները…


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով