+374 99 12 80 82 Շաբաթ - 20 Ապրիլ 2024

‹‹Ավետիք Ալավերդյան. Գույնը իբրև կիրք››, ցուցահանդես նոյեմբերի 13-ին

Բաժին: ԱՖԻՇՆԵՐ

Avetik-Alaverdyan-Color-as-a-PassionԺամանակակից արվեստի ինստիտուտը ‹‹Կալենց›› թանգարանի հետ միասին ներկայացնում է ‹‹Ավետիք Ալավերդյան. Գույնը իբրև կիրք›› խորագրով ցուցահանդեսը։ Բացումը տեղի կունենա նոյեմբերի 13-ին, ժամը 19:00-ին և հանրությանը հասանելի կլինի մինչև դեկտեմբերի 23-ը։ (Հասցեն՝ ք. Երևան, Կալենցի 18): Ցուցահանդեսը Արվեստի քննադատության և կուրատորական ուսումնասիրությունների դպրոցի 2013-2015 ուստարվա 3-րդ՝ կուրատորական մոդուլի ուսանողներ Լիլիթ Անտոնյանի և Թերեզա Դավթյանի կուրսային աշխատանքն է (ղեկ.`Ն. Կարոյան): Ցուցահանդեսի նպատակն է` ուշադրություն դարձնել արդի և ժամանակակից արվեստների ներքին խնդիրներին` ինչպես նաև դրանց միջև առկա հակասություններին:  Եղվարդում ապրող Ավետիք Ալավերդյանի հայացքը ուղղված է դեպի անցյալ և բնություն։ Թվում է թե այդ հայացքի համար անդորրի հնարավորություններն այստեղ շատ ավելի մեծ պիտի լինեին  սակայն գույնի նկատմամբ արվեստագետի ունեցած կիրքը գալիս է խախտելու խաղաղ թեմաները։ Արդյունքում նրա վրձինը ստեղծում է պատկերներ որոնք լեցուն են զգացական բուռն հակասություններով։ Այս հակասությունների միջոցով են դրսևորվում նահանջ ապրող արդի արվեստի լարումները ժամանակակից իրականության(այդ թվում նաև արվեստի) մեջ: Համադրողներ՝ Լիլիթ Անտոնյան, Թերեզա Դավթյան:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով