+374 99 12 80 82 Երեքշաբթի - 16 Ապրիլ 2024

Անթուան խան Սևրուգինի և Անդրե Սևրուգյանի աշխատանքները Հայաստանում, ցուցահանդես դեկտեմբերի 4-ին

Բաժին: ԱՖԻՇՆԵՐ

Antouan-Khan-Sevrougin-and-Andre-Sevrougin's-works-in--Armenia-12015 թվականի դեկտեմբերի 3-ին առավոտյան ժամը 11-ին Թուֆենկյան հյուրանոցում (Հանրապետության 48) տեղի կունենա հանդիպում, որի շրջանակներում աշխարահռչակ արվեստագետներ Անթուան խան Սևրուգինին և Անդրե Սևրուգյանին Հայաստանում հանրությանը կներկայացնեն Անդրեի որդին՝ Էմանուել Սևրուգյանը և իր լիազորված անձ՝ Իվեթ Թաջարյանը ու ընտանիքի բարեկամ Էրնեստ Լուդվիգ Դրայսը: Աշխատանքների ցուցադրությունը տեղի կունենա հաջորդ օրը` դեկտեմբերի 4-ին` Երևանի Մատենադարանում: Միջազգային հռչակ վայելող, հայազգի լուսանկարիչ Անթուան խան Սևրուգինը (1851-1933թթ. ) եղել է 19-րդ դարի երկրորդ կեսի Պարսկաստանի թագավոր Նասեր էդ-Դին շահի պալատական լուսանկարիչը,՝ ով առաջինն էր, որ արքունիք ներմուծեց գեղարվեստական լուսանկարչությունը: Անթուան Սևրուգինի որդին՝ Անդրե Սևրուգյանը (1894-1996թթ.) պատկանում է 20-դարակեսի Պարսկաստանում ստեղծագործող այն գեղանկարիչների շարքին, որոնք նորարարություն բերեցին պարսկական կերպարվեստ:

Antouan-Khan-Sevrougin-and-Andre-Sevrougin's-works-in--Armenia-2


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով