Հունվարի 24-ին, 2017թ. ժ.16:00-ին Նորարար Փորձառական Արվեստի կենտրոնում(ՆՓԱԿ) տեղիկունենա «Bridging stories» լուսանկարների ցուցահանդեսի բացումը: Բացմանը ներկա կլինեն ծրագրի Հայաստանի և Թուրքիայի մասնակիցները, ինչպես նաև լուսանկարիչ Ջոն Սթենմայերը, Անուշ Բաբաջանյանը և Սեռա Աքջանը: «Պատմագիր սրճարան» կազմակերպությունը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, 2016 թ.-ի օգոստոսից իրականացնում է #BridgingStories ֆոտոլրագրության ծրագիրը National Geographic ամսագրի լուսանկարիչ Ջոն Սթենմայերի ղեկավարությամբ:
Ծրագրի նպատակն է Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ լուսանկարիչներին ֆոտոլրագրության հիմունքներին ծանոթացնելը և այնուհետև ֆոտոպատմություններ կերտելը ու դրանք հանրությանը ներկայացնելը: Ծրագիրն սկսվեց 2016 թ.-ի օգոստոսի 22-29-ին Դիլիջանում անցկացված ֆոտոլրագրության ճամբարով: Ճամբարին հաջորդեց լուսանկարելու շրջանը, որի ընթացքում մասնակիցները լուսանկարել են իրենց քաղաքները, պատկերել են իրենց հետաքրքրությունների և փորձառությունների զուգահեռները և նմանությունները:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև փետրվարի 7–ը: Մուտքն ազատ է:
Թողնել մեկնաբանություն