+374 99 12 80 82 Չորեքշաբթի - 13 Դեկտեմբեր 2017

Գրականությամբ ոգեշնչված կերպարվեստ. 10 ստեղծագործություն


Այս երանելիները խորապես զգացել, ըմբռնել ու որսացել են ասքի, առասպելի, էպոսի ու գրի «խորհուրդ խորինը» և ապա նոր միայն մարմին տվել դրան:


Vahagn

Վահագն վիշապաքաղ, քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան, 1968 թ.

Vahagn-01

Վահագն վիշապաքաղ, ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան, 1962 թ.


Վահագնը հարձակվում է սև ու խավար վիշապ-հրեշների վրա, սպանում նրանց և Արեգակն ու երկնային ջրերն ազատում գերությունից:


Hayk

Հայկ նահապետ, քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան, 1970 թ.


Այս Հայկը… վայելչակազմ էր, թիկնավետ, գեղագանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով։ Սա քաջ և երևելի հանդիսացավ հսկաների մեջ, դիմադրող այն բոլորին, որոնք ձեռք էին բարձրացնում բոլոր հսկաների ու դյուցազունների վրա տիրապետելու։ Սա խրոխտանալով ձեռք բարձրացրեց Բելի բռնատիրության դեմ…


001

Արա Գեղեցիկ և Շամիրամ, նկարիչ՝ Վարդգես Սուրենյանց, 1889 թ.


Հաղթությունից հետո Շամիրամ տիկինը ճակատամարտի վայրն է առաքում դիահավաքներին՝ դիակների մեջ փնտրելու իր բաղձալի տարփածուին։ Արային գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։ Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապարանքի վերնատանը…


Vardananq-01

Վարդանանք, նկարիչ՝ Գրիգոր Խանջյան, 1983 թ.


Արդ, աղաչում եմ ձեզ, ո՛վ իմ քաջ նիզակակիցներ. մանավանդ որ ձեզանից շատերը քաջությամբ ինձնից ավելի լավ եք և հայրենական գահի պատվով` ավելի բարձր. բայց երբ ձեր հոժար կամքով ինձ կարգեցիք ձեզ առաջնորդ և զորագլուխ, թող իմ խոսքերը ախորժալուր և բաղձալի թվան մեծերիդ ու փոքրերիդ ականջներին։ Չերկնչենք ու չվախենանք հեթանոսների բազմությունից և ո՛չ էլ մահկանացու մարդու ահռելի սրի դեմ թիկունքներս դարձնենք, որպեսզի եթե տերը հաղթությունը մեր ձեռքը տա, ոչնչացնենք նրանց զորությունը, որպեսզի բարձրանա ճշմարտության կողմը, իսկ եթե հասել է ժամանակը մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, ընդունենք ուրախ սրտոով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք…


Sasunci-David-01

Սասունցի Դավիթ, նկարիչ՝ Հակոբ Կոջոյան, 1922 թ.

Sasunci-David

Սասունցի Դավիթ, քանդակագործ՝ Երվանդ Քոչար, 1959 թ.


Դարձե՛ք եկած ճանապարհով
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,

Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին, —
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։


Vardkez-Surenyanc-01

Ֆիրդուսին կարդում է «Շահ-Նամե» պոեմը, նկարիչ՝ Վարդգես Սուրենյանց, 1913 թ.


Ինչ որ այժմ ես քեզ կասեմ՝ պատմել են դեռ շատ վաղուց,

Հավաքել են ամեն պտուղ իմաստության ճոխ այգուց։



Ռաֆայել Իսրայելյանը հեղինակել է Սայաթ-Նովայի 250 ամյակին նվիրված բացիկների շարք, 1962 թ.


Charents-Komitas

Չարենց և Կոմիտաս, նկարիչ՝ Ջոտտո, 1974 թ.


Արդյոք կարո՞ղ էր քո սուրբ,
Բեկված հոգին երազել,
Որ դառնալու ես մի օր
Քո հայրենիքը վսեմ,
Որ պիտի շուրջդ բուրի
Սերն ու գգվանքը մեր այս
ԵՎ ՉԱՐԵՆՑԸ ՀԱՄԲՈՒՐԻ
ՔՈ ՇՐԹՈՒՆՔՆԵՐԸ ՄԵՌԱԾ…



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով