Այս տարի կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա «Օսկար-2016» մրցանակաբաշխությունը՝ իր մեկնարկից դեռ մի քանի ամիս առաջ, հանկարծ կանգնեց տապալման վտանգի առաջ: Պատճառները մի քանիսն էին՝ ռասայական և սեռական խտրականություն, ինչպես նաև «դիկապրիոյա-մոլություն»: Առաջինի դեպքում սկանդալի ու բոյկոտի առիթ դարձավ այն տխրահռչակ փաստը, որ այս տարի և ոչ-մի աֆրոամերիկացի ներկայացված չէ կինոակադեմիայի անվանակարգերում: Նույնասեռականներն էլ մեղադրեցին ակադեմիկներին՝ իրենց նմանների հանդեպ խտրականություն ցուցաբերելու համար: Դե իսկ, ըստ իս, հանճարեղ դերասան Լեո Դի Կապրիոյի երկրպագուների «դարդն էլ»՝ վերջինիս «խղճալն» ու վերջապես շնորհել այդ «չարաբաստիկ» լավագույն դերասանը:
Թեև պետք է նշեմ, որ կինոարվեստի ամերիկյան ակադեմիան խորամանկորեն գտավ ստեղծված իրավիճակից դուրս գալու լավագույն ելքը ու այսօր ունենք այն ինչ ունենք: Վաղ առավոտյան հայկական ժամանակով մեկնարկած 88-րդ Օսկարի մրցանակաբաշխությունը լի էր կանխատեսելի անակնկալներով, որոնցից շարքին էին դասվում վերևում նշածս երեք սկանդալների լուծումը: Աֆրոամերիկացիներին ընդառաջ գնալու արդյունքն անկրկնելի, սարկաստիկ հումորի տեր, դերասան Քրիս Ռոքն էր, ում վիճակված էր յուրահատուկ քաղցրությամբ լցնել շոուն: Իսկ թե ինչպես լուծվեց մյուս երկու հարցերը, կիմանանք հաջորդիվ:
Այսպես մրցանակաբաշխության հիմնական անվանակարգերում ընդգրկված հաղթողների ցանկը հայտնի է. Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Փրկվածը», որն ընդգրկված էր ամենամեծ թվով` 12 անվանակարգերում…
…հաղթեց հետևյալ անվնակարգերում.
- Տարվա լավագույն ռեժիսոր՝ երկրորդ տարին անընդմեջ, Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու – «Փրկվածը» /առաջ անցնելով Ադամ Մաքքեյին, Ջորջ Միլերին, Լեոնարդ Աբրահամասոնին, Թոմ Մաքքարթին/;
- Լավագույն օպերատորական աշխատանք՝Էմանուել Լյուբեցկի – «Փրկվածը»
…Եվ իհարկե՝ մը ցնցություն, մը ուրախություն, արդարության բաղձալի հաղթանակ՝
2016 թվականի Լավագույն դերասան`
- Լեոնարդո Դի Կապրիո – «Փրկվածը» /Ակադեմիկները վերջապես սթափվեցին ու ըստ արժանիքներին գնահատեցին Լեոյի տաղանդը, մոռանալով այս անգամ Բրայան Քրենսթոնին, Մայքլ Ֆասբենդերին, Մեթ Դեյմոնին և Էդդի Ռեդմեյնին/:
Դրան հետևում է Ջորջ Միլերի «Խելագար Մաքսը. Զայրույթի ճանապարհը»` 10 անվանակարգով և Ռիդլի Սքոթի «Մարսեցին»` յոթով:
«Մաքսն» էլ հաղթանակեց հետևյալ անվնակարգերում.
- Լավագույն հանդերձանքի դիզայն՝ Ջենի Բևան – «Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը»
- Լավագույն բեմադրող նկարիչ՝ Քոլին Գիբսոն – «Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը»
- Լավագույն դիմահարդարում և սանրվածք՝ Լեսլի Վանդերուոլթ, Էլկա Ուարդեգա և Դամիան Մարտին – «Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը»
- Լավագույն մոնտաժ՝ Մարգարետ Սիքսել – «Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը»
- Լավագույն ձայնային մոնտաժ՝ «Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը»
- Լավագույն հնչունավորում՝ «Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը»
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցում են «Խելագար Մաքսը. Զայրույթի ճանապարհը», «Բրուքլին», «Ուշադրության կենտրոնում», «Մարսեցին», «Փրկվածը», «Լրտեսական կամուրջ», «Սենյակ», «Իջեցման խաղ» կինոնկարները:
…Եվ «Օսկարը» բաժին հասավ ռեժիսոր Թոմ Մքքարտիի «Ուշադրության կենտրոնում» ֆիլմին:
Իսկ ահա լավագույն դերասանուհի ճանաչվելու մրցավազքում պայքարում էին Բրի Լարսոնը, Ջենիֆեր Լոուրենսը, Քեյթ Բլանշետը, Սիրշա Ռոնանը, Շարլոթա Ռեմպլինգը: Սակայն աստեղն այս տարի ժպտացին հետաքրքիր արտիստուհի Բրի Լարսոնին, որը փայլուն հանդես էր եկել «Սենյակ» ֆիլմում:
Նույնասեռականների ցնցության չափն էլ մեծ էր, քանի որ իրենց համայնքի ներկայացուցիչ, երգիչ Սեմ Սմիտին ոսկեզօծ արձանիկը բաժին հասավ՝ լավագույն երգի համար /Սեմ Սմիթ – «Գրվածքը պատին է» («Սպեկտր 007»)/:
Սյո՛, ակադեմիկներին հաջողվեց խորամանկորեն մարել նախաօսկարյան սկանդալների ու բոյկոտների շարքը ու կարծես կողմերի միջև հաստատվեց երկար սպասված «հրադադարը»:
Ինքներդ դատե՛ք. Աֆրոամերիկացի Քրիս Ռոք՝ հաղորդավար, լավագույն դերասան՝ Լեոնարդո Դի Կապրիո, լավագույն երգի կատարող՝ Սեմ Սմիթ:
Հ.Գ. Շռայլ խոսքերիս չարժանացած անվակարգերն ու հաղթողները /թեփետ բոլորն էլ հրաշք են/.
Ֆիլմի լավագույն երաժշտություն` Էնիո Մարիկոնե – «Անտանելի ութնյակը»
Լավագույն օտարալեզու ֆիլմ՝ «Սաուլի որդին» (Հունգարիա)
Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ` «Կակազողը»
Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ՝ «Աղջիկը գետի մեջ. ներման գինը»
Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ` «Էմի»
Երկրորդ պլանի լավագույն դերասան` Մարկ Ռայլենս – «Լրտեսական կամուրջ»
Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ՝ «Գլուխկոտրուկ»
Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ՝ «Արջի պատմություն»
Լավագույն վիզուալ էֆեկտներ՝ «Մեքենայից»
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի` Ալիսիա Վիքանդեր – «Դանիացի աղջիկը»
Լավագույն ադապտացված սցենար՝ «Իջեցման խաղ»
Լավագույն օրիգինալ սցենար` «Ուշադրության կենտրոնում»:
Լեոնարդո ԴիԿապրիոն ստանում է երկար սպասված Օսկարը…
Ահա այդ պահը…
Թողնել մեկնաբանություն