Հայաստանի պետական ֆիլհարմոնիան առաջին անգամ ստեղծել է նվագախումբ, որի նպատակն է համադրել տարբեր երաժշտական ժանրեր, հանդես գալ և՛ ազգային, և՛ արտասահմանյան ստեղծագործությունների նորովի կատարմամբ: «The sounds of art» անվանումը կրող նվագախումբը կազմված է 5 պրոֆեսիոնալ ջազ երաժշտից:
Ֆլեյտահար՝` Սյուզաննա Բարսեղյան
Բաս կիթառահար՝ Արամ Կարապետյան
Հարվածային գործիքներ՝ Րաֆֆի Խորոզյան
Սաքսաֆոնահար՝ Արթուր Եղիազարյան
Դաշնակահար՝ Արտակ Մարուքյան
Համերգը կկայանա 2016թ. հունվարի 29-ին ժամը 19:00-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում: Տոմսերը վաճառվում են: Նշենք, որ նվագացանկում ներառված կլինեն որոշ ստեղծագործություններ, որոնք առաջին անգամ են հնչելու հայաստանյան բեմում:
Թողնել մեկնաբանություն