Ժամանակակից արվեստի ինստիտուտը ‹‹Կալենց›› թանգարանի հետ միասին ներկայացնում է ‹‹Ավետիք Ալավերդյան. Գույնը իբրև կիրք›› խորագրով ցուցահանդեսը։ Բացումը տեղի կունենա նոյեմբերի 13-ին, ժամը 19:00-ին և հանրությանը հասանելի կլինի մինչև դեկտեմբերի 23-ը։ (Հասցեն՝ ք. Երևան, Կալենցի 18): Ցուցահանդեսը Արվեստի քննադատության և կուրատորական ուսումնասիրությունների դպրոցի 2013-2015 ուստարվա 3-րդ՝ կուրատորական մոդուլի ուսանողներ Լիլիթ Անտոնյանի և Թերեզա Դավթյանի կուրսային աշխատանքն է (ղեկ.`Ն. Կարոյան): Ցուցահանդեսի նպատակն է` ուշադրություն դարձնել արդի և ժամանակակից արվեստների ներքին խնդիրներին` ինչպես նաև դրանց միջև առկա հակասություններին: Եղվարդում ապրող Ավետիք Ալավերդյանի հայացքը ուղղված է դեպի անցյալ և բնություն։ Թվում է թե այդ հայացքի համար անդորրի հնարավորություններն այստեղ շատ ավելի մեծ պիտի լինեին սակայն գույնի նկատմամբ արվեստագետի ունեցած կիրքը գալիս է խախտելու խաղաղ թեմաները։ Արդյունքում նրա վրձինը ստեղծում է պատկերներ որոնք լեցուն են զգացական բուռն հակասություններով։ Այս հակասությունների միջոցով են դրսևորվում նահանջ ապրող արդի արվեստի լարումները ժամանակակից իրականության(այդ թվում նաև արվեստի) մեջ: Համադրողներ՝ Լիլիթ Անտոնյան, Թերեզա Դավթյան:
Թողնել մեկնաբանություն