+374 99 12 80 82 Կիրակի - 24 Նոյեմբեր 2024

Մարկոս Գրիգորյանը և գորգարվեստը


Հայկական և իրանական արվեստում իր ուրույն տեղն ունի Մարկոս Գրիգորյանը ում անունը համշխարհային արվեստում կապվում է հիմնականում հողանկարչության հետ: Բացի նկարչական գործունեությունից, նա անդրադարձել է նաև հայկական գորգերին, սկսել բացահայտել այն 1958 թվականից` իր արվեստանոցի հաստոցի միջոցով, որը նվեր էր ստացել թեհրանցի վարպետներից: Մարկոսը ստեղծել է բազմաթիվ գորգանկարներ, որոնք շատ արխայիկ են, ազատ տեղադրված տարածության մեջ`տարբեր արևելյան գորգերի հարդարման սկզբունքից. էսքիզներում գեղանկարչական ռիթմ կա, նրանցում գրաֆիկական գիծն ու գունային համադրությունները ամբողջական գեղարվեստական կերպար են ստեղծում: Զարդանկարները կազմված են հիմնականում երկրչափական ոճավորում ստացած այծապատկերներից, թռչնային պատկերներից կամ ոճավորված խորհրդանշաններ պարունակող սիվոլներից:Markos-Grigoryan--and-the-art-of-carpet-006

Նրա գորգերը կրում են հայկական քաղաքների և պատմական անձանց անուններ` «Էրեբունի», «Արամազդ», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Գառնի», որոնք  ներկայացված են սիմվոլիկ պատկերների միջոցով՝ եղջերավոր կենդանիներ են՝ պատկերված զանազան ձևերով: Կան որոշ գորգեր, որոնք ունեն հեքիաթային և առասպելական էակների անուններ. «Ոսկե հավքը», «Խենթ աքաղաղը» և այլն: Գորգերում պահպանված է որոշակի սխեմատիկ սկզբմունք՝ պատկերների դասավորություն:

Մարկոս Գրիգորյանի ամենհայտնի գորգերից մեկը «Էրեբունի» գորգն է, որի մուգ գորգադաշտի վրա հորիզոնական ուղղությամբ տեղադրված  է ութ շարք`  միմյանցից տարբերվող այծերի գծապատկերներ: Այծապատկերները վերցված են շրջանակների մեջ և առանձնացված են կենաց ծառի ոճավորված զարդամոտիվով: Այս տեսարանը հիշեցնում է մ.թ.ա IX-VI դարերի հայտնաբերված թագավորական սաղավարտների, գոտիների, ինչպես նաև Սյունիքի և Գեղամա լեռների ժայռապատկերների խոյերին:Եթե նկատենք, որ ժայռանկարչությունը եղել է աշխարհաճանաչողության ձև, ապա պետք է նշել, որ գորգանկարիչը տվյալ գորգի պատկերներում գաղափարական կապ է ստեղծել  հնագույն պաշտամունքի հետ:

Նմանատիպ գաղափարներ է կրում մեկ այլ գորգ, խոսքը «Արա Գեղեցիկ և Շամիրամ» գորգի մասին է, որը գործվել է 1987 թվականին, իսկ էսքիզն արվել է 1957-ին: Այստեղ գորգադաշտի վրա` կենտրոնից աջ և ձախ, տեղադրված է սպիտակ եզրագծերով երկու խոյապատկերներ, որոնք խորհրդանշում են Հայաստանի և Ասորեստանի թագավորներին: Երկու պատկերներն էլ վերցված են սպիտակ շրջանակի մեջ: Պատկերների մեջտեղում բուսական ոճավորմամբ արևի սիմվոլ է, որից ներքև`արձանագրություն է, նշված է ստեղծման թիվը, որը բնորոշ է հայկական գորգագործությանը և արվեստի այլ ուղղութւոններին, ինչպես օրինակ քանդակագործությունն է և ճարտարապետությունը:

Markos-Grigoryan--and-the-art-of-carpet-005Markos-Grigoryan--and-the-art-of-carpet-004Markos-Grigoryan--and-the-art-of-carpet-003


 «Արամազդ» գորգը, որը Մարկոսը գծագրել է 1965 թվականին, գործվել ունի դարչնագույն գորգադաշտ, որի վրա, օվալաձև մեդալիոնի մեջ, քարայծերի կամ խոյերի երեք պարզունակ գծապատկերներ են տեղադրված:  Մեդալիոնն ունի երկրաչափական զարդաձևերով  շերտեր, որոնք խորհրդանշում են երկնային մարմիններն ու բնության տարերքներ`արտահայտում հարատևության գաղափարը: Այս գորգի բոլոր զարդանախշերը լրացնում են մեկը մյուսին և հայոց դիցարանի գլխավոր աստված Արամազդի խորհրդանշաններն են:

 Markos-Grigoryan--and-the-art-of-carpet-002Բացի վերը նկարագրված գորգերից իրենց  անվա­նումներով  և պատկերագրությամբ յուրահատուկ են նաև «Գառնի», «Արգիշտի», «Սարդուրի», «Գազել» գորգերը: Այս գորգերից յուրաքանչյուրում տեղադրված են խոյի պատկերներ` տարբեր լուծումներով:

Խորհրդաբանական նշանակություն ունեն նաև Մարկո Գրիգորյանի կողմից գծագրված թռչնապատ­կերով գորգերը: Ուշագրավ են «Խենթ աքաղաղ» և «Ոսկե հավք» գորգերը, որոնց էսքիզները արվել են 1960 թվականին: Նշված երկու գորգերում էլ թռչնի պատկեր է, առաջինում այն ներկայացված է դեպի հետ նայող թռչի տեսքով, որը վերցրված է շրջանակի մեջ, որը հարդարված է երկրաչափական զարդաձևերով:

 «Ոսկե հավք» գորգում վահանաձև նախշ է`թռչնապատկերով: Թռչնի թևերը տարածված են դեպի վեր: Կենտրոնական պատկերը տեղադրված է գորգադաշտի ամբողջ մակերեսով տարածված ծառի ճյուղերի վրա:

Մարկո Գրիգորյանի գորգերում թռչնային պատկերները  խոյերապատկերների նման ունեն խորհրդաբանական իմաստ: Սրանք նույնպես հանդիպում են և՛ ժայռապատկերներում, և՛ ավելի ուշ, ինչպես հայկական, այնպես էլ պարսկական արվեստի բազմաթիվ ճյուղերում, այդ թվում` գորգագործության մեջ: Մեզ հայտի են թռչնային անվանումներ կրող գորգեր՝ «Արծվագորգ», «Թռչնագորգ», «Աստղհավք» և այլն, ինչը խոսում է մեր մշակույթում թռչնի կարևոր դերի ու նշանակության մասին:Markos-Grigoryan--and-the-art-of-carpet-001

Հայտնի է, որ թռչնի պատկերը կապվել են երկնային երևույթների, գարնան, արևի, բարու հետ: Հայկական զարդարվետի լավ գիտակ Ասատուր Մնացականյանը թռչնի պատկերը դիտարկում է որպես բարու խորհրդանիշ, որին պատկերում էին ծիսական նշանակություն ունեցող զանազան իրեր վրա:

Կարևոր է նաև կենաց ծառի առկայությունը այս բոլոր գորգերում: Ինչպես վերը նշված պատկերները, կենաց ծառն էլ ունի պատկերագրական շատ հին պատմություն: Պտղաբերության, կյանքի շարունակման գաղափարը կրող այս մոտիվը ծաղկային մոտիվի ամենազարգացած ձևն է:

Ծառի պատկերները հանդիպում են զանազան ձևերով: Հին աշխարհում մայր աստվածուհու և բուսաշխարհի պաշտամունքը մշտապես համակցվել է, որի վկայությունն են փորագիր բուսանախշերով կուռք-արձանիկները, եգիպտական Իսիդա, հունա-հռոմեական Արտեմիս-Աֆրոդիտե աստվածուհիները, հայոց (առաջավորասիական) Անահիտը, որին ոստեր էին նվիրաբերում:

Այս ավանդույթների արտացոլումը տեսնում ենք Մ. Գրիգորյանի ստեղծած էսքիզներում և գորգերում: Նրա էսքիզներով ստեղծված գորգերը ձոն են հայկական հնագույն արվեստին:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով