+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

Հենրիկ Մալյանի աստղի բացումը Երևանում


2015թ. հուլիսի 12-ին «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի աստղի բացումը Շառլ Ազնավուրի  հրապարակում: Բացմանը ներկա էին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանց, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը և ռեժիսորի արվեստը գնահատող բազմաթիվ հյուրեր: Հենրիկ Մալյանը ծնվել է 1934 թվականին Թելավում։  1945-1951 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում`  1953 թվականին ավարտել է Ա. Լունաչարսկու անվան պետական ​​թատերական արվեստի ինստիտուտի (ГИТИС) ռեժիսուրական ընդլայնված դասընթացները։  Աշխատել է որպես ռեժիսոր Հայաստանի տարբեր թատրոններում և հեռուստատեսությունում, այնուհետև ռեժիսոր Հայֆիլմ-ում։ Կինոսերներին առավել հայտնի է «Եռանկյունի» (1967), «Մենք ենք, մեր սարերը»(1969), «Հայրիկ» (1972), «Նահապետ» (1977), «Կտոր մը երկինք» (1980), «Մի կաթիլ մեղրը» (1982) և շատ այլ ֆիլմերով:

Լուսանկարները՝ Հասմիկ Բարխուդարյանի



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով