‹‹Մոսկվիչ, իմ սեր»` «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնում խաղարկային ֆիլմերի անվանակարգում առաջադրված ֆիլմերից
Պրոդյուսեր՝ Թերեզա Վարժապետյան, Կորյուն Ափրիկյան, Մարի-Կլոդ Արբոդի, Սևադա Աղաբեկյան
Ռեժիսոր՝ Արամ Շահբազյան
Սցենարի հեղինակ՝ Լևոն Մինասյան, Էսթեր Ման
Օպերատոր՝ Արթուր Ղարայան
Երաժշտությունը՝ Ալբերտ Աբգարյան, Կիրիլ Գորոդնի, Դավիթ Դավթյան
Հնչյունը՝ Էրիկ Բիզե, Մաթյո Դենյո, Հարություն Մանգասարյան
Մոնտաժը՝ Նիկոլա Դեմեզոն, Միքայել Թորգոմյան
Նկարահանվել են՝ Մարտուն Ղևոնդյան, Հիլդա Օհան
Ֆիլմը պատմում է Համո անունով մի մարդու մասին: Նա Հայաստան է եկել Ադրբեջանից, ունի կին, շատ հարևաններ և մեծ երազանք: Համոն շատ աշխատասեր է, ունի հմուտ ձեռքեր, կարողանում է վերանորոգել նույնիսկ անհուսալի թվացող մեքենան: Համոն աշխատում է, փող է կուտակում, որ գնի իր երազած կարմիր մոսկվիչը, որը հարևան գյուղում մի մարդ է վաճառում՝ 800 դոլլարով: Սակայն, կյանքը անկանխատեսելի է, և Համոն իր երազանքին հասնելու ճանապարհին շատ խոչնդոտների է հանդիպում: Ֆիլմը լի է հայկական կոլորիտային հումորով, լավ դերասանական խաղով և ողբերգությամբ: Ֆիլմում կա նաև անսահման սեր և հոգատարություն՝ Համոն անսահման սիրում է իր կնոջը, իր կինը նրան: Համոն նաև սիրում է այն կարմիր մոսկվիչը, որին պարպերաբար այցելում է, զրուցում է նրա հետ, խոստանում է, որ շուտով կգա նրա ետևից: Ի՞նչ է Համոյի համար այդ մոսկվիչը՝ պարզապես երազանք, թե՞ հույս` հեռանալու, իր ապրած երկիրը վերադառնալու, իր նախկին կյանքը վերադարձնելու մի տարօրինակ հույս: Այս հարցի պատասխանը թերևս դիտողը իր մեջ պետք է գտնի, չէ՞ որ յուրաքանչյուրս երազանք ունենք, որը մեզ պետք է ինչ-որ մի բանի համար:
Թողնել մեկնաբանություն