+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

Խորհուրդ ենք տալիս դիտել… «Արծաթազօծ ջուր՝ Սիրիայի ինքնանկարը»


Golden-Apricot-12th-Yerevan«Արծաթազօծ ջուր՝ Սիրիայի ինքնանկարը»՝ 12-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնում դոկումենտալ ֆիլմերի անվանակարգում առաջադրված ֆիլմերից…


Պրոդյյուսերներ՝   Սերժ Լալու, Կամիլ Լաամլե, Օրվա Նիրաբիա, Դիանա Էլ Ջեյրուդի

Ռեժիսորներ՝   Ուսամա Մոհամեդ, Վիամ Սիմավ Բեդիրքսան

Սցենարի հեղինակներ՝  Ուսամա Մոհամեդ, Վիամ Սիմավ Բեդիրքսան

Օպերատորներ՝   Ուսամա Մոհամեդ, Վիամ Սիմավ Բեդիրքսան

ԵրաժշտությունըՆոմա Օմրան

ՀնչյունըՌաֆայել Ժիրարդո

ՄոնտաժըՄայսուն Ասաադ

 

«Արծաթազօծ ջուրը» Սիրիայում տեղի ունեցող պատերազմի ընթացքում սիրողական նկարահանումների շնորհիվ ստեղծված ֆիլմ է: Այն երկխոսություն է Հոմսում ապրող մի երիտասարդ քրդուհու և ֆրանսաբնակ կինոռեժիսորի միջև:  Սիրիայում ամեն օր հարյուրավոր  նման նկարահանումներ են արվում՝ մի մասը սպանողների կողմից, մյուս մասը՝ սպանվողների…  Սիրիայի հանդեպ անսպառ սիրուց մղված՝ Ուսամա Մոհամեդը կարծում է, որ Փարիզում կարող է նկարահանել միայն երկինքը և մոնտաժելով տեսնայութը՝ տեղադրել YouTube-ում: Ֆրանսիայում նրա օտարության և հեղափոխության միջև գոյություն ունեցող լարումից անսպասելի հանդիպում է ծնվել:  Հոմսում մի երիտասարդ քրդուհի, զրույցի բռնվելով  նրա հետ, հարցրել  է. «Եթե ձեր խցիկն այստեղ՝ Հոմսում լիներ, ի՞նչ կնկարեիք»: «Արծաթազօծ ջուրը» այդ անսպասելի հանդիպման պատմությունն է: Նրանք զրուցում են… Աղջիկը պատմում է թե ինչ եղավ երբ զինվորներն իրենց տուն մտան, թե ինչպես փախան, թե ինչպես տեսավ մոր ու եղբոր մահը… Նա պատմում է բազմաթիվ սպանված երեխաների մասին, իսկ կադրերը… դրանք պարզապես ահասարսուռ են, ստիպում են կասկածել մարդ արարածի գիտակից ու բանական լինելու վրա, ստիպում են չհավատալ, հրաժարվել հավատալ, որ մարդն ընդունակ է նման արարքների… Սա պարզապես մեկն է այն բազմաթիվ ողբերգական պատմություններից, որ ծավալվել և դեռ շարունակում են ծավալվել մեր օրերում:

Silvered-Water-Syria-Self-portrait



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով