+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

Ալեքսանդր Թամանյանն ու հնությունների պահպանությունը (մաս երկրորդ)


A.Tamanyan-Yerevan-Night1923 թ. ապրիլին Թամանյանը վերադառնում ու ներգրավվում է հայրենիքի վերաշինման գործին։ Արդեն մայիս ամսին ստանձնում է Հայկական ՍՍՀ Ժողկոմխորհի տնտեսական խորհրդակցությանը կից տեխնիկածրագրային գործերի խորհրդատուի պաշտոնը։ Նույն թվականի հունիսին նշանակվում է Ժողկոմխորհին կից Գերագույն տեխնիկական բաժնի վարիչ, իսկ դեկտեմբերի 30-ի Լուսժողկոմի թիվ 107 հրամանով՝ Հնությունների Պահպանության Պետական Կոմիտեի (ՀՊՊԿ) նախագահ։ Համատեղելով այս և հետագայում սպասվելիք պետական պաշտոններն ու մայրաքաղաքի վերակառուցման լայնածավալ նախագիծը՝ Թամանյանը սկսում է բուռն գործունեություն ծավալել ՀՊՊԿ-ում։ Պետք էր մշակել հստակ կանոնադրություն, իրավասությունների ու պարտականությունների ցանկ, որոնք կհամակարգեին կոմիտեի գործունեությունը։ Չմոռանալով կոմիտեի նախախորհրդային կարճատև գործունեությունը՝ ներկայացնենք Հանրային Կրթության և Արվեստի նախարարին ուղղված, հնագիտական աշխատանքների կազմակերպման մասին Ալ. Թամանյանի գրությունից կարևոր հատվածներ։ Հունիսի 19-ից ընդամենը մի քանի օր անց, հուլիսի 8-ի այս գրության մեջ արդեն մշակվել էր առաջին արշավախմբի գործունեության ծրագիրը, այն էր.

 «1. Հնությունների ամբողջական ցուցակագրումը, որ կատարվելու է անհրաժեշտ ու ամփոփ նկարագրությամբ հանդերձ՝ մշակած ձևով, ճարտարապետական ընդհանուր չափագրությամբ, ֆրեսկոների /որմնանկարներ/ արտանկարությամբ, լուսանկարչությամբ։

  1. Պարզել հուշարձանների վիճակն ու դիմացկունության չափը և քանդման վտանգին ենթակա հուշարձաններին, ըստ հնարավորության, ցույց տալ առաջին օգնությունը։
  2. Տեղային հնադարանների հիմնումը, թափված ու ցրված հնությանց բեկորների ժողովումն ու դասավորումը հարմար շինությունների մեջ՝ իրենց վայրերում։
  3. Հսկողության կազմակերպումը՝ հուշարձանների պահպանությունը հատուկ պահակներով»։

    Ժողտունը (Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն)

            Ըստ կոմիտեի որոշման՝ արշավախումբը պետք է կազմված լիներ 3 առանձին խմբերից՝ համապատասխան մասնագետներով, որոնք միաժամանակ կգործեին 3 տարբեր շրջաններում։ Այս ծրագիրը հարմար հիմք էր Խորհրդային Հայաստանի ՀՊՊԿ-ի 1924 թ. փետրվարի 2-ի կանոնադրության համար։ Վերջինս ավելի լայնածավալ ու մանրամասն էր մշակված։ Այն արդեն ավելի լայն հնարավորություն էր տալիս կոմիտեին ու հզոր միջոց հանդիսանում 1923 թ. դեկտեմբերի 18-ի դեկրետի նպատակներին հասնելու համար։ Սրան հետևում են մի քանի տասնյակ ծրագրեր, նախագծեր, գրություններ ու նամակներ Հայաստանի կառավարությանն ու ոլորտի մասնագետներին, ինչպիսիք են՝ «Ա. Թամանյանի նամակը Ն. Մառին՝ Հայաստանում կատարվելիք հնագիտական աշխատանքները համատեղ անցկացնելու մասին», «Ա. Թամանյանի գրությունը Ժողկոմխորհի նախագահ Ս. Լուկաշինին՝ Էջմիածնի Մատենադարանի շենքի ապահովության մասին», «Ա. Թամանյանի նամակը Էջմիածնի Գավգործկոմի նախագահին՝ Թ. Թորամանյանի հնագիտական աշխատանքներին աջակցելու համար»,
«Ա. Թամանյանի գրությունը Լուսժողկոմ Ա. Մռավյանին՝ Զվարթնոցի հնագիտական շրջանի պահպանությունը ապահովելու մասին», «Հնությունների Պահպանության Կոմիտեի նախագահ Ա. Թամանյանի գրությունը Ժողկոմխորհի նախագահ Ս. Լուկաշինին՝ Սարդարի մզկիթը պահպանելու անհրաժեշտության մասին», «Հնությունների Պահպանության Կոմիտեի նախագահ Ա. Թամանյանի գրությունը Լուսժողկոմ Ա. Մռավյանին՝ հայկական պատմական հուշարձանները այլ վայրերից Հայաստան բերելու մասին», «Ա. Թամանյանի նամակը Ս. Տեր-Հակոբյանին՝ Սևանի շրջանում հայտնաբերված հիերոգլիֆյան արձանագրությունների մասին կարծիք հայտնելու խնդրանքով», «Հնությունների Պահպանության Կոմիտեի և Կովկասյան Պատմա-հնագիտական ինստիտուտի միջև կնքված համաձայնագրի նախագիծը»,
«Հնությունների Պահպանության Կոմիտեի նախագահ Ա. Թամանյանի գրությունը Լուսժողկոմ Ա. Մռավյանին՝ Ջանֆիդա գյուղում գտնված հնագիտական արժեք ներկայացնող քարի մասին», «Հնությունների Պահպանության Կոմիտեի նախագահ Ա. Թամանյանի գրությունը Լուսժողկոմ Ա. Մռավյանին՝ եկեղեցիներն իբրև ակումբ գործածելն արգելելու մասին», «Հնությունների Պահպանության Կոմիտեի նախագահ Ա. Թամանյանի գրությունը Ժողկոմխորհի նախագահ Ս. Տեր-Գաբրիելյանին՝ Երևանի բերդի պարիսպները պահպանելու անհրաժեշտության մասին»
և այլն։ Այս փաստաթղթերն ուրվագծում են ՀՊՊԿ-ում Ալ. Թամանյանի գործունեության մասին պատկերը։

Սահակ Տեր-Գաբրիելյան

Ասքանազ Մռավյան

Աշոտ Հովհաննիսյան

Սարգիս Լուկաշին

ՀՊՊԿ-ի կանոնադրության ընդունման օրից (1924 թ. մարտի 20), Թամանյանի նախագահությամբ, ա­ռա­ջին 4 ա­միս­նե­րի (ապ­րիլ-հու­նիս) ըն­թաց­քում, կո­մի­տեն, լի­նե­լով դեռևս ա­ռանց նյու­թա­կան մի­ջոց­նե­րի, 12 նիս­տում քն­նում և մշա­կում է մի շարք խն­դիր­ներ՝ հնու­թյուն­նե­րի պահ­պա­նու­թյան, հաշ­վառ­ման և ու­սում­նա­սի­րու­թյան վե­րա­բե­րյալ։ Աշ­խա­տե­լով կապ­վել հան­րա­պե­տու­թյան բո­լոր շրջանների վար­չա­կան մար­մին­նե­րի հետ՝ տպագ­րում է դեկ­րե­տը, կա­նո­նադ­րու­թյու­նը և ցրում վար­չա­կան օր­գան­նե­րին՝ մինչև բո­լոր գյու­ղե­րի խոր­հուրդ­նե­րի նա­խա­գահ­նե­րը։ Հաշվառման գոր­ծը ի­րա­կա­նու­թյուն դարձ­նե­լու հա­մար կո­մի­տեն ձեռ­նա­մուխ է լինում հնա­գի­տա­կան ար­շա­վա­խումբ կազմելու գործին։ Նյու­թա­կան մի­ջոց­ներ ստա­նա­լուն պես, օգոստոս ամսին սկ­սվում են աշ­խա­տանք­ները։ Կո­մի­տե­ի հինգ ար­շա­վա­խմ­բե­րը, մի­ա­ժա­մա­նակ աշ­խա­տե­լով տար­բեր վայ­րե­րում, հաշվառում ու ցուցակագրում են Էջ­մի­ած­նի, Ա­րա­գա­ծի, Ա­պա­րա­նի, Լո­ռի-Փամ­բա­կի և Դի­լի­ջա­նի (մա­սամբ) շր­ջան­նե­րը։

Երևանի-ՀԷԿ

Երևանի ՀԷԿ-ը

Հաշվառման ընթացքում տալիս են ի­րենց հանդիպած հա­զա­րա­վոր հու­շար­ձան­նե­րի հա­մա­ռոտ նկա­րա­գրու­թյու­նները, նշում են հա­տա­կագ­ծային չա­փե­րը, ի­նչ­պես նաև կար­ևոր ման­րա­մաս­նու­թյուն­նե­ր, լու­սան­կա­րում ը­նդ­հա­նուր տե­սա­րան­նե­րը և ան­հրա­ժեշտ ման­րա­մաս­նու­թյուն­նե­րը (մոտ 500 լու­սան­կար), կար­դում, ըն­դօ­րի­նակ­ում և հաշվառում են 3000-ից ա­վե­լի ար­ձա­նագ­րու­թյուն­ներ։ Քայ­քայ­վող և քանդ­ման վտան­գի ա­ռաջ կանգ­նած բո­լոր հու­շար­ձան­նե­րը բա­ժան­վում են կա­տե­գո­րի­ա­նե­րի և տե­ղում պարզ­վում օգ­նու­թյան շտա­պո­ղա­կա­նու­թյան չա­փը և այն մի­ջոց­նե­րը, ո­րոնք ան­հրա­ժեշտ են դրանց կոր­ծա­նու­մից խուսափելու հա­մար։ Մի­ա­ժա­մա­նակ, ի նկա­տի ու­նե­նա­լով, մեր բո­լոր հու­շար­ձան­նե­րի սաս­տիկ վտանգ­ված պահ­պա­նու­թյու­նը՝ հաշվառման են­թարկ­ված շր­ջան­նե­րի բո­լոր հնա­գի­տա­կան կար­ևոր կե­տե­րում նշա­նակ­վում են հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ տե­ղա­կան գոր­ծիչ­նե­րից՝ հիմնականում ու­սու­ցիչ­նե­րից և կու­սակ­ցա­կան­նե­րից։

­            Կա­տար­ված հաշ­վառ­ման աշ­խա­տանք­նե­րը եր­ևան են հա­նում չա­փա­զանց մեծ քա­նա­կու­թյամբ այն­պի­սի նյու­թեր, ո­րոնք նո­րու­թյուն­ներ են հանդիսանում գի­տու­թյան հա­մար և գի­տա­կան շատ մեծ ար­ժեք ներ­կա­յաց­նում, ինչպիսիք են՝ Ա­րա­գա­ծի և Լո­ռու նա­խա­պատ­մա­կան շր­ջա­նի (հատ­կա­պես՝ քա­րեդա­րյան) մե­գա­լի­թյան հու­շար­ձան­նե­րը, ջրա­բաշ­խա­կան համակարգի և ջրի պաշտամունքին վե­րա­բե­րող շատ ա­ռատ մնա­ցորդ­նե­րը, ի­նչ­պես նաև պատ­մա­կան շր­ջա­նի մշակութային խո­շո­րա­գույն կո­թող­նե­րը։
Միայն այս 4 ամսվա արդյունքն, անկասկած, մեզ թույլ է տալիս պատկերացում կազմել ՀՊՊԿ-ի անդամների տրամադրվածության և հաստատակամության մասին։ Այս ամենի հետ մեկտեղ, պետք է նաև երախտիքի խոսք ուղղել պետական գործիչներին՝ Ա. Մռավյանին, Ա. Հովհաննիսյանին և Ս. Լուկաշինին, ոչ միայն իրենց իրավասությունների շրջանակներում ՀՊՊԿ-ին օժանդակելու, այլև Թամանյանին հայրենիք վերադարձնելու ջանքերի համար։ Իսկ Թորոս Թորամանյանի հետ ջերմ ու մտերիմ հարաբերությունները վեր էին սովորական համագործակցությունից։

Կառավարության-տունը

Կառավարության տունը

Նրանց պարբերական հանդիպումների թեման հայկական ճարտարապետությունն էր, ՀՊՊԿ-ի գործունեությունը։ Եվ քանի-քանի հուշարձաններ արժանացան այս անգերազանցելի զույգի համագործակցությունից սերված ուսումնասիրությունների ու վերականգնման աշխատանքների, որոնց չիրականացման պարագայում մեր ու հաջորդ սերունդների համարժեք անելիքը կլիներ հարյուրամյակների աշխատանք։

            Այսպիսին է հայ պատմամշակութային ժառանգության պահպանման գործում Ալեքսանդր Թամանյանի անցած ճանապարհի համառոտ նկարագիրը։ Ճանապարհ, որի դերը ճարտարապետի ստեղծագործության մեջ տեսանելիից ավելին է։ Ճանապարհ, որի շնորհիվ Երևանի ՀԷԿ-ի, Ժողտան, Կառավարական տան ճակատներին հայտնվեցին «հայ ցեղի ու մտքի արտադրության» վերածնված կամարը, խոյակը, զարդանախշն ու քարի լեզուն։

  1. Պետրոսյան Դ., «Ալեքսանդր Թամանյանն ու հնությունների պահպանությունը», «Էջմիածին» կրոնագիտական-հայագիտական հանդես, Բ, Էջմիածին 2015 թ., էջ 77-83

Տես՝

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ: Ալեքսանդր Թամանյանն ու հնությունների պահպանությունը (մաս առաջին)



2 մեկնաբանություն
  1. Մանուկյան Արմեն

    16 Փետրվար 2016 14:22

    Հարգելի Դավիթ,եթե հնարավոր է,ես ուզում եմ ճշտել,թե 1923-ից մինչև որ թվականն է Թամանյանը աշխատել այդ պաշտոնում,մինչև իր մահը?

    Պատասխանել
    • Դավիթ Պետրոսյան

      Դավիթ Պետրոսյան

      17 Փետրվար 2016 00:06

      Սկզբնական փուլում՝ 1923 թ., կոմիտեն ստեղծվում է Լուսժողկոմատի իրավասության տակ, ապա 1930-ականների սկզբին (1931-1932 թթ.) անցնում է նյութական կուլտուրայի և պատմության ինստիտուտի ենթակայությանը և դառնում նրա բաժիններից մեկը: Այսպիսով, Թամանյանը նախագահում է կոմիտեն 9-10 տարի: Ավաղ, ինձ հայտնի կենսագրական տվյալներում տրված է միայն պաշտոնավարման սկզբնաժամկետը, բայց հրատարակված փաստաթղթերի ժողովածուում Թամանյանի (որպես կոմ. նախագահ) վերջին փաստաթուղթը 1931 թ., նոյեմբերի 20-ի գրությունն է՝ Ս. Տեր-Գաբրիելյանին:

      Պատասխանել

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով