+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

Տիկնիկային պատմություններ


Մարդկության պատմության ընթացքում տիկնիկը միշտ շատ խորհրդավոր և բազմանշանակ դեր է կատարել: Այն ուղեկցել է մարդուն տարբեր կերպարանքներով: Այն այժմ էլ չի կորցրել իր նշանակությունը, կատարելով բազմատեսակ գործառույթներ. ծիսական, պաշտամունքային, կենցաղային, կրթադաստիարակչական, գեղագիտական և նույնիսկ բուժիչ (տիկնիկային թերապիա հոգեբանության մեջ): Ահա այս հետաքրքիր երևույթը` տիկնիկը ներկայացնող ցուցահանդեսի էր ներկա «Արվեստագիրը», Երևան քաղաքի պատմության թանգարանում: «Տիկնիկային պատմություններ» խորագիրը կրող ցուցահանդեսը սկսվում է հայկական ծիսական տիկնիկներից և ավարտվում թատրոնում «աշխատող» տիկնիկների պատմությամբ: Ցուցադրված տիկնիկների մեջ հետաքրքիր են Սոֆյա Աշխարումովայի, համարյա 100 տարի առաջ պատրաստած տիկնիկները, ինչպես նաև գերմանական «Արմանդ Մարսել» ընկերության ճենապակյա տիկնիկը: Ցուցահանդեսին ներկայացված են նաև մի շարք հեղինակային տիկնիկներ, ինչպես նաև խորհրդային տարիների արտադրության բազմաթիվ օրինակներ: Այս տիկնիկներից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը և այս ամենը ավելի է ամբողջանում երեխաների և նրանց տիկնիկների հին, հազվագյուտ լուսանկարների ներկայացմամբ: Ցուցահանեսը բաց կլինի մինչև փետրվարի 11-ը:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով