+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

Եղեռնը հայ կերպարվեստում


Genocide-in-arm-art-posterՓետրվարի 10-ին «Արվեստագիրը» ներկա էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Հայ մտենագրութեան թուանշանային գրադարանի կողմից կազմակերպված` Շահեն Խաչատրյանի «Եղեռնը հայ կերպարվեստում» խորագրով դասախոսությանը: Նշենք, որ Շահեն Խաչատրյանը հանդիսանում է հայ արվեստին վերաբերող տասնյակ բազմալեզու մենագրությունների և ալբոմների հեղինակ, որոնցից հատկանշական է նրա` 2010 թվականին լույս տեսած «Ցավի գույնը» գիրքը, որտեղ ներկայացված են հայոց ցեղասպանությանը անդրադարձած արվեստագետների ստեղծագործություններ: Ահա այդ գրքի տրամաբանական շարունակությունը կարելի է համարել դասախոսությունը, քանի որ հանդիսատեսի դատին հանձնվեցին նաև դեռևս չներկայացված աշխատանքներ: Շահեն Խաչատրյանը ներկայացրեց հայոց Մեծ Եղեռնից ազդված և այդ դեպքից շատ ավելի առաջ տեղի ունեցող հայկական ջարդերի դեպքերը ներկայացրած արվեստագետների` իր խոսքը սկսելով Հովհաննես Այվազովսկու ստեղծագործություններից:

Genocide-in-arm-art-001Genocide-in-arm-art-002Genocide-in-arm-art-003Ներկայացվեցին նաև Գևորգ Բաշինջաղյանի, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Արշիլ Գորկու, Գրիգոր Խանջյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Մինաս Ավետիսյանի, Գայանե Խաչատուրյանի, Հակոբ Հակոբյանի, Ժիրայր Օրաքյանի, Գառզուի, Ժանսեմի և այլոց մի շարք ստեղծագործություններ: Արվեստաբանը նաև նշեց, որ այդ ստեղծագործություններից շատերը ներկայացվելու են Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ կազմակերպվելիք  ցուցահանդեսին:

Լուսանկարները` իրադարձության ֆեյսբուքյան էջից:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով