+374 99 12 80 82 Ուրբաթ - 26 Ապրիլ 2024

25 տարի անց | ՆՓԱԿ-ի 25-ամյակին նվիրված ցուցահանդես

Բաժին: ԱՖԻՇՆԵՐ

Խմբային ցուցահանդես նվիրված Նորարար փորձառական արվեստի կենտրոնի 25-ամյակին: Հանդիպման վայրը՝ ՆՓԱԿ, բացումը՝ 2017թ. սեպտեմբերի 5-ին, ժ. 19:00ին:

Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին,
Կանչում էր, կանչում ճամփան անմեկին…
Եղիշե Չարենց

Մեր ճամփորդությունը սկսվեց Երևանում, 1992 թվի ամռանը, մեկ տարի Հայաստանի երրորդ հանրապետության հռչակումից հետո: Մենք ճամփա ելանք այն հավատքով և համոզումով, որ կարող էինք փոխել մի բան դեպի լավը:
Նպատակդրեցինք արվեստագետների և արվեստասերների մոտ զարգացնել տարբերությունների հանդեպ հանդուրժողականության ունակություն, ինչպես նաև հավատքի, մտքի և արտահատվելու ազատությունների պաշտպանում և հոգատարություն, որը համարում ենք ցանկացած հասարակության կարևորագույն գերնպատակը:

Հենց սկզբից «ձգտումը դեպի նոր հորիզոններ»եղել է մեր կարգախոսը, ներքին զգացմունքների հանդեպ անկեղծությունն ու դրանք արտահայտելու հանդգնությունը: Մենք միաժամանակ հավատում ենք, որ փորձարարությունը առաջադիմության ողնաշարն է՝ նրամղիչ ուժը: Ճանապարհը երբեմն եղել է անհարթ ու բարդ: Մենք դիմացել ենք քարորդ դար, և հույս ունենք, որ պիտի շարունակենք, և կարողանանք ղեկավարությունը փոխանցել երիտասարդ սերնդին, շարունակելու այն լավ աշխատանքն ու հաջողությունները, որոնք հաջողել ենք արձանագրել իրենց իսկ մասնակցությամբ:

ՆՓԱԿ-ի 25-ամյակը նշելու առթիվ մենք որոշեցինք ևս մի նոր, խորհրդանշական նորույթ ավելացնել մեր ավանդույթներին: Այս առիթով կազմակերպել ենք ներկա խմբական ցուցահանդեսը, որտեղ բացակայում է «Համադրող» դրույթը: Անձնական հրավերներ ենք ուղարկել մեզ հետ համագործակցող և համագործակցած մի շարք արվեստագետների, խնդրելով մասնակցել հնարավորինս նոր աշխատաքներով: Հայտարարել ենք, որ որևէ թեմատիկ, ոճային, տեխնիկայի հետ առնչվող, և այլն, սահմանափակում կամ նախապայման չի լինելու։ Արվեստագետն է լինելու միակ որոշում կայացնողը: 46 արվեստագետներ ընդունեցին հրավերը, որի համար երախտապարտ ենք:
Մենք նաև յուրքանչյուր արվեստագետից խնդրել ենք տրամադրել մի կարճ տեքստ, որը կընկերակցի նրա աշխատանքին, որպես «Թեքստ-Արթ»: Նորից, բացի տեքստի ծավալից, որևէ նախապայման կամ սահմանափակում չի եղել: Ոմանք ներկայացրելեն 2-3 բառերից բաղկացած տեքստ, ոմանք փիլիսոփայել են արվեստի մասին, ոմանք մեջբերել են բանաստեղծական կամ արձակ դրվագ, և այլն: Այս բրոշուրը պարուանակում է այդ տեքստերը։

Կազմակերպիչ՝ Էդուարդ Պալասանյան:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով