+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

«Խաչի կրումը» տեսարանի պատկերագրությունը


Զինվորները Հիսուսին տարան կառավարչի ապարանքի բակը, ծիրանի պատմուճան հագցրին և գլխին փշե պսակ դրեցին: Ապա ծաղրելով սկսեցին բարև տալ Հիսուսին և ասել. «Ողջու~յն քեզ`հրեաների թագավորիդ»:

    Այս ամենից հետո եղեգով գլխին զարկեցին,թքեցին երեսին,ծնկի գալով,ծաղրանքով երկրպագեցին նրան:Այսպես ծաղրուծանակի ենթարկելուց հետո ծիրանի պատմուճանը հանեցին վրայից,իր զգեստները հագցրին ու դուրս տարան,որպեսզի խաչը հանեն:

    Մի մեծ փայտե խաչ,որի վրա մեխելու էին Հիսուսին,դրեցին նրա ուսին,որպեսզի տանի այն մինչև խաչելության վայրը:Ճանապարհին հանդիպեցին Սիմոն Կյուրենացի անունով մեկին,որը ագարակից էր վերադառնում,և ստիպեցին նրան կրել հիսուսի խաչափայտը մինչև Գողգոթա,որը նշանակում է Գանգի վայր: (Մարկոս 15)

The-iconography-of-the-scene-Carrying-of-the-Cross-001

Խաչի կրումը, Սան Ապոլինարիե եկեղեցու խճանկար

    Խաչի կրումը տեսարանի պատկերագրությունը ձևավորվել է կանոնավոր ավետարանների և պարականոն տեքստերի համաձայն:Խաչի կրման մասին պատմում են բոլոր չորս ավետարանիչները (Մաթեոս 31-32, Մարկոս 21-22, Ղուկաս 26-32, Հովհաննես 16-17):

     Խաչի կրումը,դա Քրիստոսի վերջին ճանապարհն է Պիղատոսի տանից դուրս գալուց հետո դեպի Գողգոթա,որտեղ և նրան խաչեցին:Հովհաննեսի ավետարանում ասվում է «Եվ կրելով խաչն իր,նա գնաց այն վայրը,որին Գողգոթա էին անվանում»:Պարականոն ավետարաններում նկարագրվում է, թե ինչպես Սիմեոն անունով մի այրի ստիպեցին Քրիստոսի հետ միասին կրել խաչը:Ղուկասն ավելացնում է,որ Քրիստոսի հետևից գնում էր մարդկանց մեծ բազմություն,նրանց  մեջ կային շատ լացող կանայք:Արևելյան եկեղեցին ավանդաբար պատկերում է Սիմեոնին:Կյուրենացուն կարելի է պատկերել սպիտակամազ,կլոր գլխով, կարճ տունիկայով,մեջքին խաչն է կրում:Այս տարբերակը հաճախ ընդունելի էր վաղ Վերածնության իտալացի նկարիչների համար,բայց ժամանակի ընթացքում արևմուտքում այն վերանում է և Սիմեոնին սկսում են պատկերել  միայն իբրև օգնական:

Սան Ապոլինարիե եկեղեցու խճանկարում Քրիստոսը գնում է գողգոթա երկու զինվորների հետ,որոնցից մեկը տանում է չորսաթև խաչը: Նրանց ետևում պատկերված են մի խումբ հրեաներ,որոնց առաջնորդում է քահանայապետը:Հեռվում երևում է քարանձավը:

    Արևմտյան եկեղեցուն իհարկե ավելի հարազատ էր Քրիստոսի ինքնուրույն կերպարը, ինչպես ամեն քրիստոնիայի,ով ողջ կյանքում կրում է խաչը:

The-iconography-of-the-scene-Carrying-of-the-Cross-002

Խաչի կրումը, Ջոտտո դի Բոնդոնե 1303-1305թթ․

The-iconography-of-the-scene-Carrying-of-the-Cross-004

Խաչի կրումը և Վերոնիկան, Էստաշ Լյուսեռ,
1617-1655թթ․

The-iconography-of-the-scene-Carrying-of-the-Cross-003

Խաչի կրումը, Ռաֆայել Սանտի, 1516թ․


14-15-րդ դարերում Քրիստոսին պատկերում էին ուղիղ քայլվածքով,հեշտությամբ կրելով խաչը, բայց ավելի ուշ օրինակներում խաչն ավելի ծանրակշիռ է դառնում և տրիումֆի գաղափարը փոխարինվում էպաթոսով ու չարչարանքներով:Քրիստոսն ընկնում է  խաչի ծանրության տակ,իսկ հռոմեացի զինվորները նրան առաջ են հրում:Այս ընկած Քրիստոսի պատկերն անշուշտ ծագել է արդարացնելու Սիմեոնի դերը տեսարանում,այն սուրբ գրառումներում չկա:Սակայն մյուս կողմից էլ պատմական փաստ է այն, որ հռոմեական կայսրությունում բռնավորը ինքն էր կրում խաչը,սակայն ոչ ամբողջ ճանապարհը,և ոչ թե ողջ խաչը,այլ դրա միայն հորիզոնական հատվածը,քանի որուղղահայացն արդեն խրված էր լինում հողում:Այս փաստը նկարիչները իհարկե անտեսել են:

Երբեմն փրկչին պարանով քաշում է մի զինվոր։ Տեսարանը կարող է ընդգրկել նաև այլ զինվորների`«S.P.Q.R.» գրառմամբ  ((”Senatus Populusque Romanus”) հռոմի սենատ և ժողովուրդ):

    Երբեմն էլ ներկա են նաև աշկերտները` Պետրոսը,Հովհաննեսը,նաև երկու ավազակները,որոնք չեն կրում խաչը,և կանայք,մասնավորապես Տիրամայրըև երեք մարիամները։ Ավելի զարգացած տեսարաններում,15-րդ դարից հետո պատկերվում է նաև Նիկոդիմուսը:Հաճախ պատկերվում է Տիրամայրը` ուշաթափված այն պահին,երբ Քրիստոսը ընկնում է խաչի ծանրության տակ:Տիրամայրը ընկնում է կանանց գիրկը,կամ նրան պահում է Հովհաննեսը:Այս տեսարանը իտալական արվեստում ստացել է «Lo spasimo» (ուշագնացություն)անունը:

The-iconography-of-the-scene-Carrying-of-the-Cross-005

Խաչի կրումը, Զեյթունի ավետարան, Թորոս Ռոսլին, 1256թ․

The-iconography-of-the-scene-Carrying-of-the-Cross-006

Խաչի կրումը,
Ութ մանրանկարիչների ավետարան,
1320թ․

The-iconography-of-the-scene-Carrying-of-the-Cross-007

Խաչի կրումը,
15-րդ դարի Ավետարան


15-րդ դարի սկզբին ևս մի պերսոնաժ է ավելանում`Վերոնիկան:Ըստ լեգենդի Վերոնիկան դուրս է գալիս տնից այն պահին,երբ Փրկիչն անցնում էր խաչը կրելով իր տան մոտով:Նա հանում է թաշկինակը,որ մաքրի տիրոջ քրտինքը և Քրիստոսի դեմքը հրաշքով տպվում է  թաշկինակին:Նա պատկերվում է ծնկաչոք Քրիստոսի առջև,ձեռքին  թաշկինակ տիրոջ պատկերով,կամ հենց դեմքը մաքրելու պահին:

   Հայկական ձեռագրերում այս տեսարանը պատկերել է Թորոս Ռոսլինը  1256թ․-իԶեյթունի ավետարանում։ Այստեղ Քրիստոսը պատկերված է միայանակ՝ խաչն ուսին։ Ի տարբերություն Ռոսլինի պատկերի՝ «Ութ մանրանկարիչների ավետարան»-ում  Քրիստոսը պատկերված է ավելի տարեց ու ավելի կորացած մեջքով։ Հայկական մանրանկարների հաջորդ օրինակը զետեղված է 15-րդ դարի Ավետարանում։ Ինչպես նախկին երկու օրինակները, սա ևս, պատկերված է տեքստի հետ համատեղ ։

Օգտագործված գրականության ցանկ

  1. Աստուածաշունչ, Մայր աթոռ սուրբ Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերություն, Երևան, 1994։
  2. Джеймс Холл, Словарь сюжетов и символов в искустве, 2004.
  3. Майкапар, Новый завет в искусстве:Очерки иконографии заподного искусства, Москва,1998.


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով