+374 99 12 80 82 Ուրբաթ - 13 Դեկտեմբեր 2024

«Պետրոսի ուրացումը» պատկերագրությունը


Ձեռբակալված Հիսուսին զինվորները բերեցինավագքահանայի տունը:Բակում նրանք կրակվառեցին և նստեցին շուրջը:Պետրոսը և մի ուրիշ աշակերտ, որի անունը Հովհաններս էր, հեռվից գնում էին նրանց հետևից, մինչև որ հասան ավագ քահանայի ապարանքի բակը: Մյուս աշակերտը, որ ծանոթ էր ավագ քահանային,  Հիսուսի հետ մտավ նրա ապարանքի բակը, իսկ Պետրոսը կանգնեց դռան մոտ և ներս չմտավ: Հովհաննեսը դուրս եկավ և խոսեց դռնպանի հետ, որպեսզի թույլատրի Պետրոսին ներս մտնել: Երբ Պետրոսը բակ մտավ, տեսավ, որ զինվորները խարույկը վառել ու նստել էին նրա շուրջը: Ինքն էլ մոտեցավ և տեղավորվեց կրակի մոտ։Մի ուրիշ աղախին,կրակի լույսի տակ, հանկարծ նկատեց Պետրոսինև ուղիղ նայելով նրան՝ ասաց. «Սա էլ նրանց հետ էր»:Պետրոսն ուրացավ  և  ասաց . « Ո՛վ կին, ես նրան չեմ ճանաչում»։Մի փոքր անց նրան նկատեց մի ուրիշը և հարցրեց. «Դու էլ նրանցից ես»:Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, ես նրանցից չեմ»:Մի ժամ  հետո մի մարդ ևս նկատեց նրան ևասաց. «Ճիշտ է,սա էլ նրա հետ էր, որովհետև գալիլիացի է»:Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, չեմ հասկանում, թե ինչ ես խոսում»:Այդ պահին աքաղաղը կանչեց, և Տերը դարձավ և նայեց Պետրոսին: Պետրոսը հիշեց Տիրոջ այն խոսքը, որ նա ասել էր. «Դեռ աքաղաղը չկանչած`երեք անգամ պիտի ուրանաս և ասես,թե  ինձ չես ճանաչում»:Պետրոսը դուրս եկավ գավթից,և հիշելով Հիսուսի այս խոսքերը՝ դառնորեն լաց եղավ: (Ղուկաս 22, Հովհաննես18):

Պետրոսի ուրացումը ապացույցն է մարդկային թուլության: Այս տեսարանը հաջորդում է «Հուդայի համբույրը»  տեսարանին:Ըստ ավետարանական թեմաների ժամանակագրության այն տեղի է ունեցել հինգշաբթի գիշեր, լույս ուրբաթ:

The-iconography-of-the-Denialof-Peter-001

Պետրոսի լացը, Ժորժ դե Լա Տուր, 1645թ,

Պետրոսի ուրացման պատկերագրությունը ձևավորվել է կանոնավոր ավետարանների համաձայն՝ այս մասին պատմում են բոլոր չորս ավետարանիչները (Մաթեոս 26:69-75, Մարկոս 14:66-72, Ղուկաս 22:55-75, Հովհաննես 18:25-27): Կանոնիկ պատկերագրությունը հետևյալն է․առաջին ուրացում`ավագ քահանայի տան բակում, Պետրոսը և աղախինը, երկրորդ ուրացում` Պետրոսը խարույկի մոտ,երրորդ ուրացում `Պետրոսը սյան մոտ,որի վրա աքաղաղն է և մի խումբ մարդիկ(հրեաներ,ծառայողներ), Պետրոսի լացը` առաքյալը մեկուսի լաց է լինում:

Երբեմն ուրացման տեսարանը հանդիսանում է «Քրիստոսը քահանայապետի մոտ»  տեսարանի մի մասնիկ:Քիչ չեն Պետրոսի ուրացումը նախագուշակող տեսարանները, որոնց պատկերագրությունն այսպիսին է`Փրկիչը` մի երիտասարդ,ձախ ձեռքում գալարակ,դիմում է իր դիմաց կանգնած Պետրոս առաքյալին:Պետրոսի կերպարը տղամարդկային է,նրա ժեստերը զարմանք են արտահայտում,հաճախ աջ ձեռքի ցույց տվող մատը դրված է կզակին:Տեսարանի  տարբերակիչ նշան է հանդիսանում աքաղաղը:Աքաղաղի կանչը ազդարարում է գիշերվա ավարտը և առավոտի  սկիզբը:

Քրիստոնեական արվեստում  Պետրոս առաքյալի ատրիբուտներն են աքաղաղը, գիշերային խարույկը և դրախտի բանալին:Պետրոսին, որպես կանոն պատկերում են կարճ, գանգուր, սպիտակ մազերով և մորուսով: Դեմքը մուգ է , ինչպես լինում է ձկնորսների դեպքում: Նա սովորաբար կրում է երկնագույն թիկնոց: Այլ տեսարաններում, ստրուկի ականջը կտրելու հետ կապված , կարող է պատկերված լինել  դանակ:

The-iconography-of-the-Denialof-Peter-002

Պետրոսի ուրացումը, «Ութ մանրանկարիչների Ավետարան», 1320թ․

The-iconography-of-the-Denialof-Peter-003

3. Քրիստոսը քահանայապետի մոտ և Պետրոսի ուրացումը, Ավետարան. 1262 թ.,Թորոս Ռոսլին

The-iconography-of-the-Denialof-Peter-004

Հուդայի մատնությունը և Պետրոսի ուրացումը, Ավետարան 1397թ․


Պահպանվել է մի հին ավանդություն, համաձայն որի առաքյալի աչքերը հաճախակի և դառը լացից կարմիր էին:Կոնտրռեֆորմատական շրջանում, գեղանկարչության մեջ հաճախ էր պատկերվում Պետրոսի լացը, ինչպես օրինակ Ժորժ դե Լա Տուրի կտավում: Այստեղ առաքյալի հայացքը հառել է դիտողին, անհայտ մի կետի և արտահայտում է Պետրոսի զգացումները` հիացում, վիշտ, զարմանք, որոնք կարող էր առաջացնել միայն Քրիստոսի ռեակցիան: Նկարիչը  վարպետորեն պատկերել է արցունքը աչքի անկյունում:Աքաղաղը լուռ է :

Հայ արվեստում այս տեսարանը հանդիպում է 1320թ․ի «Ութ մանրանկարիչների Ավետարան»-ում։Պետրոսը նստած է խարույկի կողքին, նրա դիմաց, ձեռքը մեղադրող ժեստով, պատկերված է աղախինը։ Այնուհետև կողքին կրկին անգամ ներկայացված է Պետրոս առաքյալը․այս անգամ լացելիս: Նա կանգնած է սյան մոտ, որի վրա պատկերված է կանչող աքաղաղը։

1262թ․ի Թորոս Ռոսլինի ծաղկած Ավետարանում Պետրոսի ուրացման տեսարանը զուգորդված է «Քրիստոսը քահանայապետի մոտ»  տեսարանի հետ։Պետրոսը կրկին խարույկի մոտ է՝ երկու ձեռքերը, ժխտող ժեստով, վեր պարզած։ Աքաղաղը պատկերված է քահանայապետի ապարանքի կտուրին՝ ուղիղ Պետրոսի գլխավերևում։

Պետրոսի ուրացման տեսարանը առկա է նաև 1397թ․-ի Ավետարանում, որտեղ այն  ուղեկցվում է Հուդայի մատնության տեսարանի հետ։ Այստեղ Պետրոսը պատկերված է երկու անգամ ։

Օգտագործված գրականության ցանկ

 

  1. Աստուածաշունչ, Մայր աթոռ սուրբ Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերություն, Երևան, 1994։
  2. Джеймс Холл, Словарь сюжетов и символов в искустве, 2004.
  3. Майкапар, Новый завет в искусстве:Очерки иконографии заподного искусства, Москва,1998.


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով