+374 99 12 80 82 Հինգշաբթի - 28 Մարտ 2024

Վարպետության դասերի ծրագիր | Ստանդարտ ժամանակակից արվեստի առաջին տրիենալե | Հայաստան

Բաժին: ԱՖԻՇՆԵՐ

Տրիենալեի կազմակերպիչներ՝ Արվեստների հայկական խորհուրդ, Արվեստը` հանուն աշխարհի, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատուն, Արվեստ Հայաստան հիմնադրամ
Վարպետության դասերի ծրագրերի կազմակերպիչ՝ Արվեստ Հայաստան հիմնադրամ
Վարպետության դասերի ծրագրերի գործընկեր ` ԹՈՒՄՈ ստուդիաներ
Միջոցառումների մուտքն ազատ է,
նախնական գրանցումով: Մասնակիցների քանակը սահմանափակ է: 

Փորձով կիսվելու, միմյանց ունկնդրելու, Հայաստանի եւ միջազգային արվեստի ոլորտներում համագործակցություններ խրախուսելու նպատակով վարպետության դասերի, արվեստագետների հետ հանդիպումների եւ դասախոսությունների շարքը կհամալրի ՍՏԱՆԴԱՐՏ Հայաստանի առաջին արվեստի տրիենալեի ծրագիրը: ՍՏԱՆԴԱՐՏԻ առաջին թողարկման հղացքի հեղինակն ու գլխավոր համադրողը Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրսթենբերգն է: Տրիենալեն ընթանում է ֆրանսիացի գրող եւ բանաստեղծ Ռենե Դոմալի (1908-1944) Անալոգ լեռը անավարտ վեպի խորագրի ներքո:

Վարպետության դասերի ծրագիրը ծանոթացնում է արվեստագետների ու համադրողների գործունեությանը: Միջոցառումների մուտքն ազատ է. դրանք տեղի կունենան Երեւան, Գյումրի եւ Կապան քաղաքներում՝ հաջորդելով տրիենալեի երկու հիմնական մասերին:

Միջոցառումների ծրագիր

Գյումրի, հուլիսի 13 14:00-17:00 
Արա այն, այն այլեւս ոչինչ չի անում. Հայաստանը որպես նշան եւ դադար խորհրդածության համար. Ջուզեպե Կակավալե, արվեստագետ (Ֆրանսիա/Իտալիա)

Գյումրի, հուլիսի 14 12:00-15:00 Հանդիպում արվեստագետի հետ եւ պորտֆոլիոների դիտում. Մարիա Ցագարի, արվեստագետ (Հունաստան)

Երեւան, հուլիսի 24 17:00-18:30
ԱՆԱԼՈԳ ԼԵՌԸ. ներկայացնում է տրիենալեի գլխավոր համադրող Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրսթենբերգը (Շվեյցարիա)

Երեւան, հուլիսի 24 19:00-21:00 
Մասշտաբավորման էֆեկտ. քննարկում քաղաքական ձեւերի կառուցման հանդեպ մեր վերաբերմունքի մասին. Տիբո դը Ջալլուլի, արվեստագետ (Ֆրանսիա)

Երեւան, հուլիսի 24 19:00-21:00 
Արա այն, այն այլեւս ոչինչ չի անում. Հայաստանը որպես նշան եւ դադար խորհրդածության համար
Ջուզեպե Կակավալե, արվեստագետ (Ֆրանսիա/Իտալիա) 

Երեւան, հուլիսի 25 16:00-20:00
Կենդանի կոլաժ. Մարտա Դել Անջելո, արվեստագետ (Իտալիա)

Երեւան, հուլիսի 25 12:00-20:00 – Տեսողության տեղագրություն. Ռիկարդո Արենա, արվեստագետ (Իտալիա)

Գյումրի, հուլիսի 26 12:00-18:00 Քարտեզագրելով եւ նկարելով Գյումրին.
Բենջի Բոյաջյան, արվեստագետ (Ֆինլանդիա/Պաղեստին) 

Երեւան, հուլիսի 26 18:00-20:00
Քանդակ և քաղաքային տարածություն. Միքայել Օհաջանյան, արվեստագետ (Հայաստան/Իտալիա) 


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով