+374 99 12 80 82 Ուրբաթ - 19 Ապրիլ 2024

Թանգարանների գիշերը Երևան քաղաքի պատմության թանգարանում

Բաժին: ԱՖԻՇՆԵՐ

Museum-night-in-Yerevan-history-museum


Երևան քաղաքի պատմության թանգարանը (Արգիշտի 1) միանում է «Թանգարանների գիշեր» միջոցառմանը և ներկայացնում մի քանի մասից բաղկացած ծրագիր:
Ծրագրում՝
● 18:00-24:00
«Կենդանի Լուսանկար» ինտերակտիվ միջոցառում
Այցելուներին ներկայացվելու է 20-րդ դարասկզբի Երևանին վերաբերող 4 լուսանկար թանգարանի պահոցից: Յուրաքանչյուր լուսանկարի կողքին՝ դատարկ շրջանակում
«կենդանանալու» են լուսանկարի հերոսները: Այցելուները ևս կարող են «հայտնվել» լուսանկարում:
● 18:00-15:00
Երևան քաղաքի պատմության թանգարանի նոր ցուցադրությունը համալրած ցուցանմուշների շնորհանդես, որի շրջանակներում թանգարանի գիտաշխատողների կողմից կներկայացվեն.
● 18:00 Երևանի բերդի շատրվանը(17-18-րդ դարեր) և բերդի պատմությունը
● 19:00 Երևանի հին շուկայի կշեռքը(19-րդ դար)
● 20:00 Երևանի բնակելի տան վիտրաժ(18-19-րդ դարեր)
● 21:00 Երևանի հին ժամացույցը(19-րդ դար)
Միջոցառումների սկիզբը՝ 18:00
Թանգարանն իր այցելուների համար բաց կլինի մինչև 24:00
Սիրով սպասում ենք Ձեզ:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով