+374 99 12 80 82 Չորեքշաբթի - 25 Դեկտեմբեր 2024

Սահակ Պողոսյան. մեծ մորս աչքերի լռությունը


Մարտի 12-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացրեց 2015 թվականի անդրանիկ ցուցադրությունը՝ «Սահակ Պողոսյան. մեծ մորս աչքերի լռությունը» խորագրով: Ներկայացված էին Սահակ Պողոսյանի տասնմեկ աշխատանքները, որ արվեստագետի վերջին շրջանի ամենածավալուն պրոեկտներից է: Ցուցահանդեսի համադրողը Նազարեթ Կարոյանն է: Արվեստագետն այսպիսով բարձրաձայնել է 1915 թվականի հայոց ցեղասպանության թեման, որը երկար տարիներ եղել է նրա մեծ մոր լռության պատճառը: Ներկայացված աշխատանքներից 9-ը ստեղծված են հին հայկական մենդարներ հիշեցնող բազմագույն կտորներից, որ զմրսված են պարաֆինով:

Այսօրինակ զմրսումն ինքնին յուրահատուկ տարբերակ է  հիշողությունը թաքցնելու  ու  պահպանելու մոմի հաստ շերտի տակ: Միևնույն ժամանակ արվեստագետը չի թաքցնում ցավն ու մեկ այլ աշխատանքում ներկայացնում է մեծ մոր ականջողերը` հիշողությունների մեկ այլ խորհրդաբանություն,  որ ներակայանում են իբրև սառած ու վախեցած աչքեր:  Ցուցադրության ավարտին Սահակ Պողոսյանը ներկաներին նվիրեց ցուցահանդեսի կատալոգն իր ստորագրությամբ:

Լուսանկարները՝   Հասմիկ Բարխուդարյանի:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով