+374 99 12 80 82 Հինգշաբթի - 25 Ապրիլ 2024

«Պատմական բեկորներ» ցուցահանդես հունիսի 4-ին

Բաժին: ԱՖԻՇՆԵՐ

 Fragments-of-History2016 թ. հունիսի 4-ին, ժամը 14:00 Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) թանգարան-արվեստանոցում «Terracotta» ստուդիան կներկայացնի «Պատմական բեկորներ» խորագիրը կրող մանկական խեցեգործական ցուցահանդեսը: 2015-2016 ուսումնական տարվա համար «Terracotta»  ստուդիան պատրաստել է կրթական ծրագիր, որի միջոցով երեխաները ծանոթացել են հայկական որմնանկարչությանը և մանրանկարչությանը: Ծրագրի շրջանակներում երեխաները, ծանոթանալով խեցեգործության սկզբունքներին և ջնարակապատման  որոշ տեխնիկաներին, ազատ ստեղծագործել են հայկական որմնանկարչության և մանրանկարչության թեմայի շուրջ՝ ընտրելով որևէ աստվածաշնչյան դրվագ: Մուտքն ազատ է: Հասցե՝ Մաշտոցի պող. 45 ա, հեռախոս՝ 58 01 79:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով