Անցյալ դարի 40-50 թվականներին՝ այսպես կոչված ծաղրաշարերը կամ կոմիքսները (արևմտյան երկրներում՝ պատկերազարդ վեպերը), հայտնվեցին կոնսերվատիվ ու բարոյական արժեքների ոտնահարման դեմ պայքարող անհատների ու քննադատների թիրախում. մասայական մշակութային այս երևույթն հանկարծ դարձավ մարդկային բոլոր մեղքերի մեղավորը:
Կոնսերվանտների պնդումների համաձայն՝ կոմիքսների պատճառով ավելանում է հանցավորության ցուցանիշը,դեռահասների շրջանում: Դեռ ավելին՝մասայական գրականությանայս տեսակը մեղադրվում է նաև սեքսի, թմրանյութերի և բռնության պրոպագանդայի համար:
Այդ նույն ժամանակահատվածում՝ Նյու-Յորքում և Բիրմինգեմում անց են կացվում բողոքի ակցիաներ,ցուցարարները մասայաբար այրում են կոմիքսների հանդեսները:
Չմոռանանք նաև նշել, որ Բեթմենի և Ռոբինի մասին պատմող կոմիքսների հեղինակները նույնպես հայտնվում են բողոքի ալիքի կիզակետում, իբր գեյերի պրոպագանդա ենանում, իսկ թռչող Սուպերմենի մասին արկածները հայտնվում են պահպանողական հայացքների պահապան ֆիզիկոսների «սև ցուցակում»:Ըստ գիտնականների՝Սուպերմենը պարզապես խաղտում է գիտության բոլոր կանոնները:
Ավելին՝ ըստ կոմիքսների թշնամիների՝ «հանցագործություն», «սարսափ», «ահաբեկչություն» բառերը կարող են խարխլել Ամերիկայի հոգեկան առողջությունը:
Ինչևիցէ, պատմությունը ցույց տվեց, որ գեղարվեստական իրականությունն այնքան կործանարար չէ, որքան ինքը՝ մարդը, քանզի եթե նրա մեջ ապրում է չարը, նախանձը, անբարոյականությունը, նա ամեն-գնով դուրս կթափի այդ «կեղտը»:
Դրա համար նրան հարկավոր չէ կոմիքս ընթերցել… Իսկ այդօրինակ բուլվարային գրականությունը պարզապես պետք է ընկալել որպես ժամանցի միջոց:
…Այս անգամ «Արվեստագիր» առցանց մշակութային հանդեսի՝ «կինո և թատրոն» բաժնի մշտական սյունակագիր Միքայել Մարգարյանը, որոշեց անցում կատարել իր ավանդական թեմայից ու խոսել մի երևույթի մասին, որը կատարելապես համախմբել է իր շուրջ նկարիչներին, գրողներին, ռեժիսորներին, սցենարիստներին, դերասաններին, երգահաններին… որոնց համագործակցության շնորհիվ աշխարհի միլիոնավոր բնակիչներ վայելում են այսպես կոչված «համաստեղությունները»՝ կոմիքսների ու կինոկոմիքսների տեսքով:
Մասայական մշակույթն էլ կարիք ունի լուսաբանման…
Ակունքները
Նախ, եկեք հասկանանք, թե ինչ է նշանակում կոմիքս (թարգմանաբար՝ ծաղրական), այն դեպքում, որ այդօրինակ ստեղծագործությունների ոչ բոլոր օրինակներն են պատկանում կատակերգական ժանրին:
Եվ որպեսզի նկարազարդված պատմությունների ընդհանուր անվանումը մեզ շփոթության մեջ չգցի, կօգտվենք արևելյան տերմինաբանությունից՝ պատկերային վեպեր կամ ամսագրեր, որոնց մեջ համադրված են արվեստի այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են գրականությունը և գեղանկարչությունը, վերջին ժամանակներում՝ կինոմատոգրաֆը:
Կոմիքսների սկզբնավորման առաջին փուլում՝ ամերիկյան բուլվարային ամսագրերում տպագրվող նկարազարդված պատմություններն անվանում էին ստրիպեր, ֆրանսիացիներն իրենց կոմիքսները կոչում էին bande dessinée կամ նկարզադրված ժապավեն, ճապոնացիները՝ մանգա:
Ինչպես հասկացանք, ամեն ազգ (դա վերաբերվում է արվեստի ու մշակույթի ցանկացած դրսևորման դեպքում) յուրովի է ընկալում ու անվանում մասայական մշակութային այս երևույթը, սակայն փաստը մնում է փաստ, դրանից վերջինիս էությունը չի փոխվում. կոմիքսը՝ դա հստակ սյուժե, կերպարներ և դրամատիկ կամ կատակերգական կոնֆլիկտ պարունակող նկարների շարք է:
Արվեստաբան Սքոթթ Մաքլաուդը՝ իր «Կոմիքսի էությունը» գրքում, այս գրականության իր սեփական եզրույթն է առաջարկում, ըստ որի, կոմիքսը պատկերների իմաստային հաջորդականություն է, որն ունի սկիզբ և եզրահանգում:
Ֆրանսիացի արվեստաբան Ժորժ Սադուլն էլ տալիս է կոմիքսի հետևյալ թեորեմը՝ «պատմություններ՝ նկարներում»: Առաջադրված բոլոր թեզիսներն էլ իրավունք ունեն գոյության:
Տեսեʹք, յուրաքանչյուր կոմիքսում՝ տեսարանի վիզուալ արտացոլմանը կցված է բացատրական տեքստ, դիալոգներ: Գոյություն ունեն նաև պրիմիտիվ ու ընկալելի սյուժեյով §համր¦կոմիքսներ, օրինակ. Ժան Ժիրոյի §Արզակը¦:
Կոմիքսի տեքստի անբաժանելի մասն է կազմում սպիտակ ամպը, որի մեջ և բերվում է բովանադակության տեքստն ու հերոսների երկխոսությունները (ամպանման պուչիկը պատկերված է հերոսի շուրթերի մոտ) կամ մտորումները (ամպիկը պատկերված է գլխի մոտ): Հեղինակի խոսքն էլ բերվում է նկարազարդման տակ:
Ժանրային ու ոճային (թե՛ նկարչության, և թեʹ գրական) առումներով կոմիքսները չունեն որևէ սահմանափակում: Կոմիքսի տեսքով վերահրատարակվում են անգամ դասական գրականության պարտադիր ընթերցանության գործեր:
Գոյություն ունի թյուր պատկերացում, թե ամենատարածված կոմիքսները միայն արկածային ու կատակերգական ժանրին են պատկանում, սակայն դա ընդամենը պատմականորեն ամրապնդված կաղապար է, քանի որ շատ ու շատ նկարիչներ ու գրողներ միավորվում են հենց «լուրջ» գրականություն ստեղծելու գաղափարի շուրջ:
Իսկ ինչ վերաբերվում է կոմիքսի վիզուալ արտացոլման համար ստեղծված գեղանկարչական ոճին, ապա դա ստեղծված է «ստեղծագործություն-ընթերցող» կապը ամուր պահելու համար, որպեսզի սպառողը ավելի հեշտ ճանաչի պատմությունը ու նրա հերոսներին:
Կոմիքսի ծավալը կապված է, թե տպագրական որ ձևաչափում է այն հայտնվելու: Դա կարող է լինել ամսագիր՝ կարճ նկարզարդումների շարքի տեսքով, առանձին գիրք՝ պատկերազարդված վեպ կամ գրքերի մի ամբողջ շարք:
Կոմիքսները սերտկապի մեջ են կինոյի, ու, հատկապես անիմացիայի և մուլտիպլիկացիայի հետ: Սքոթթ Մաքլաուդն ընդգծում է, որ ֆիլմը՝ ժապավենի վրա, դա չափազանց դանդաղ կոմիքս է: Ասել է, թե տարածությունը կոմիքսի համար, դա նույնն է, ինչ ժամանակը՝ ֆիլմի:
Մաքլաուդն ավելացնում է, որ անգլերեն «cartoon» բառը (թարգմ. «ծաղրանկար») ասոցացվում կոմիքսի ու նույնացվում մուլտֆիլմի հետ:
Նույն սկզբունքով էլ զարգանում են ճապոնական «անիմե» մուլտֆիլմերը, որոնց հիմքում ընկածէ կոմիքսների ճապոնական տարբերակը՝ մանգան:
Այժմ մի փոքր պատմական անդրադարձ: Պարզվում էՀԻՆ ԵՎ ՆՈՐ ԱՇԽԱՐՀՆԵՐԻ մշակութաբանները կոմիքսներների ծագման իրարամերժ տեսություններ են առաջ քաշել: Այսպես, եվրոպացիներն իրենց պատկերապատումների ավանդույթի սկիզբ համարում են 1827 թվականը, նախահայր ճանաչելով շվեյցարիացի Ռուդոլֆ Թոփֆերին, իսկ ահա ամերիկացիները՝ 1895 թվականը, երբ Ջոզեֆ Պուլիցերի «New York World» թերթի հերթական համարում՝ իր ժամանակի լավագույն փորձարար Ռիչարդ Աուտկոլտն առաջին անգամ հանդես եկավ «Դեղին տղան» (անգլ. Yellow Kid) կոմիքսով, փաստացի դառնալով այդ երևույթի նախահայրը: Yellow Kid-ը հրատարակվեց մինչև 1898 թվականը, իսկ 1902 թ. Աուտկոլտը հորինում է «Բասթեր Բրաուն»-ը (անգլ. Buster Brown), որը պատմում է չարաճճի մի տղայի մասին, որը հագնվում էր անգլո-ամերիկուհի գրող ու դրամատուրգ Ֆրենսիս Բյորնետի «Փոքրիկ լորդը» մանկական վեպի գլխավոր հերոսի ոճով:
Կարելի է ասել, հենց այս երկու ստեղծագործությունների շնորհիվ է, որ մինչ այդ՝ ցածրակարգ համարվող հրատարակությունները հանկարծ աննախադեպ ճանաչում ձեռք բերեցին հասարակության շրջանակներում, որի արդյունքում 20-ականներին ի հայտ եկան «Մեթի ու Ջեֆի», «Ֆաքս Գրանդի» ու «Բարնի Գուգլիի» մասին պատմող կարճ պատկերապատումները:
1922 թվականին՝ ամերիկյան “Comic Monthly” ամսագիրը առանձին բլոկ է առանձնացնում կոմիքսների համար:
1929-1933 թթ. ընկած ժամանակահատվածում նկարիչ/սցենարիստ Ջորջ Դելակոտը հրատարակում է 36 հատորից բաղկացած «Ծիծաղաշարժ» (անգլ.
«The Funniest») խորագիրը կրող առաջին գունավոր պատկերապատումը:
1933 թվականին՝ 10.000 տպաքանակով լույս է ընծայվում «Funniest on Parade» կոմիքսների 32-էջանոց գրքույկը, որի մասայականության ֆոնին հիմնադրվում է «Famous Funnies» ամսագիրը՝ 400.000 տպաքանակով:
1937-38 թվականներին՝ կոմիքսների աշխարհում իսկական հեղափոխություն է տեղի ունենում. պատճառը National Allied Productions հրատարակչության կողմից «Detective Comics» և «Action Comics» ամսագրերի հիմնադրումն է. հենց այդ ժամանակահատվածում էլ ծնվեցին աշխարհի ամենահայտնի հերոսները՝ աստվածակերպ Սուպերմենը և գերխելացի ու մարզված Բեթմենը՝ չղջիկ-մարդը, որոնց էպիկական բախումն, իմիջայլոց, տեղի կունենա 2016 թ. մարտի 24-ին, երկրագնդի բոլոր կինոթատրոններում՝ «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. Արդարության վերելքը» մարտաֆիլմում:
Սուպերհերոսների մասին կոմիքսների գրքերի հաջողությունը մերժվում էին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ մինչդեռ գրքերի վաճառքը շարունակում էր բարձրանալ, իսկ ժանրերը, ինչպիսիք էին մելոդրաման, մարտաֆիլմը, դետեկտիվը, ինչպես նաև՝ սարսափը ընդլայնվում էին։ Հետևելով 1950-ական թվականների վաճառքների գագաթնակետին՝ կոմիքսների գրքերի պարունակությունը վերաբերում էր նույնիսկ սենատին։
1960-ական թվականներին սուպերհերոսները վերահիմնվեցին որպես հիմնական կոմիքսների գրքի ժանր։
Իսկ ահա Ճապոնիան ունի կոմիքսների մեծ նախապատմություն, որ կապված է 2-րդ համաշխարհային պատերազմի հետ։ Ուկիյո-ե արտիստ Հոկուսաին հայտնի է դարձրել կոմիքսների և մուլտերի ճապոնական թեմատիկան՝ մանգան 19-րդ դարի սկզբին։ Հետպատերազմական շրջանում ժամանակակից ճապոնական կոմիքսները սկսեցին ծաղկել, երբ Օսամու Թեզուկան հրապարակեց աշխատանքի հիմնական կմախքը։
Այլ տեսությունների համաձայն՝ կոմիքսները սկիզբ են առել Ֆրանսիայում՝ լասկվաքսներ կավի վրա, Եգիպտոսում՝ պատկեր-հիերոգլիֆներ, Հռոմում՝ Տրայանի սյուն, ինչպես նաև՝ Միքալանջելոյի Վերջին Դատավարությունը և Ուիլիամ Հոգարթի փորագրությունները։
Ինչպես տեսնում ենք, պատկերապատումները բավական հարուստ պատմություն ունեն, սակայն իրենց զարգացման արդի ժամանակահատվածում աշխարհը «գերել են» կոմիքսների ժամանակակից կերպարներ՝ Սուպերմենը, Բեթմենը, Սարդ մարդը և այլք, որոնց հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր։ Մեր օրերում նրանք դարձել են իսկական մշակութային ֆենոմնեններ:
Ընդհանուր վերլուծություն
Ընդհանուր առմամբ, պարունակելով հակասական, արյունալի տեսարաններ, գիտաֆանտաստիկ, որոշ դեպքերում դեստրուկտիվ պատկերներ, կոմիքսները և դրանց հիման վրա նկարահանված մուլտֆիլմերը, ֆիլմերը, հեռուստատեսային շոուները, կազմում են մոլորակի լայն լսարանի կյանքի անբաժանելի մասնիկը, ու ինչու չէ նաև, մեծ եկամուտներ բերում ստեղծողներին ու գրական ժառանգներին:
Այս անգամ այսքանը, հուսով եմ, մյուս անգամ կարող ենք խոսել առանձին վերցված սուպերհերոսի մասին…
Մինչ նոր հանդիպում…
Գրականության ցանկ.
- Скотт МакКлауд. «Суть Комикса»
- Ж. Садуль. Всеобщая история кино. Том 1. — М.:”Искусство”, 1958.
- https://ru.wikipedia.org/wiki/Комикс
- https://hy.wikipedia.org/wiki/Կոմիքս
Թողնել մեկնաբանություն