+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Ներկայ դիզայն տաղավարի բացումը մայիսի 20-ին

Բաժին: ԱՖԻՇՆԵՐ

Opening of Nerka Design PavilionՄայիսի 20-ին, ժամը 19:30-ին տեղի կունենա Ներկայ դիզայն տաղավարի բացումը, որն  արդի հարթակ է ինչպես նորահայտ, այնպես էլ արդեն ճանաչված դիզայներների համար: Ներկայ դիզայն տաղաեարի առաջին միջոցառումը տեղի է ունենալու Երևանում և տևելու է տաս օր՝ մայիսի 20-ից 30-ը: Ներկայ-ն ցուցադրելու և վաճառելու է դիզայն պարագաներ, որոնք բացառապես հայ դիզայներների մտքի արդյունք են: Տաղավորը նպատակ ունի տարածել և ներկայացնել հայկական ժամանակակից դիզայնը և ճանաչելի դարձնել ինչպես սփյուռքի, այնպես էլ հայաստանաբնակ հայ դիզայներներին : Նորաձևութուն, զարդարվեստ, գրաֆիկական արվեստ, լուսանկարչություն, տնային պարագաների նոր ձևեր. Ներկայ-ն միավորում է այս բոլորը և ստեղծում դիզայնի կայուն և որակյալ դաշտ: Ներկայ-ն համադրում է ուշադրությամբ ընտրված պարագաներ և երաշխավորում է որակ և թարմ միտք:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով