+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Մոտ եկեք. Արվեստը այլ տեսանկյունից…


Come-Closer-Art-from-a-different-angle-posterՀոկտեմբերի 7-ին «Արվեստագիրը» ներկա էր Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում «Մոտ եկեք» ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը… Արվեստը՝ այլ տեսանկյունից… այսպիսինն է ցուցադրության նշանաբանը: Հետևեցինք վերնագրին, մոտ գնացինք, մասնակցեցինք ինտերակտիվ բնույթի աշխատանքներին, գաղտնիքներ շշնջացինք շշուկների պատին… Թերևս նկատելի էր օտարերկրյա արվեստագետների ներկայությունն ու մեծ ազդեցությունը ցուցադրության կայացման վրա: Արվեստը այլ` նոր տեսանկյունից այս պարագայում ներկայացվում էր մեծամասամբ հայ արվեստասերի դատին: Ըստ ցուցահանդեսի կազմակերպիչների` «Մոտ եկեք»-ը նպատակ ունի փոխանակության (գաղափարների, տեսակետների) և հաղորդակցության թեմայի շուրջ միավորել տարբեր փորձառությամբ արվեստագետների՝ մերձության և հեռավորության առումով իր բոլոր հետևանքներով հանդերձ: Այն կիրականացվի որպես ցուցահանդես մի խումբ ֆրանսիացի և շվեյցարացի տեսողական արվեստագետների կողմից՝ դառնալով շրջիկ ցուցահանդեսի առաջին փուլը: Նախագծի երկրորդ փուլը կներառի արվեստագետների ավելի մեծ խմբի ցուցահանդեսը Շվեյցարիայում, որոնց թվում կլինեն արվեստագետներ Հայաստանից: Ցուցահանդեսը կանդրադառնա մարդկանց միջև հաղորդակցությանը և կփորձի բազմազանություն հաղորդել տերմինին: Նրա նպատակը կլինի քաջալերել փոխազդեցությունը արվեստագետների միջև, տարբեր մշակութային տարածաշրջանների միջև, բայց հատկապես հանրության հետ: Ներկայացված աշխատանքները հիմնականում ինտերակտիվ են, և այցելուների մասնակցությունը մեծապես խրախուսվում է: Ցուցադրության ընթացքում կներկայացվեն պերֆորմանսներ և ինստալացիաներ, ինչպես նաև տեղում ստեղծված համատեղ նախագծեր:

Աշխատանքները կզարգանան մինչև հանդիսության վերջը և առիթ կտան մարդկանց՝ փոխազդելու արվեստագետների, նրանց աշխատանքների հետ, ինչպես նաև հետևելու ցուցահանդեսի զարգացմանը: Մասնակից արվեստագետներն էին` Քաթրին Էշլիման (Շվեցարիա), Փիեռ Ջիորջիո Դե Փինթո (Շվեցարիա), Ալինա Մնացականեան (Շվեցարիա), Ժենևիև Փեթերման (Շվեցարիա), Ժոզեթ Թարամարքա (Շվեցարիա), Էդմոնդ Յաբեթեան (Ֆրանսիա):
Համադրողներ՝ Ալինա Մնացականյան (եվրոպական կողմ և նախագծի համադրող) և Սուսաննա Գյուլամիրյան (հայկական կողմ և նախագծի համադրող երկրորդ փուլի համար): Երևանում ցուցադրությունը բաց կլինի մինչև հոկտեմբերի 26-ը:



Լուսանկարները  Հասմիկ Բարխուդարյանի



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով