Սեպտեմբերի 3-ին, 2016թ. Ժ.14:00-ին Ռուսական արվեստի թանգարանում տեղի կունենա նկարչուհի Մարիամ Ասլամազյանի ինքնակենսագրական պատումների «Կյանքի դավթարը» գրքի շնորհանդես-վաճառքը: Հասույթը ուղղվելու է Գյումրիում Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի բարենորոգման աշխատանքներին: Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆ.Ա.Աբրահամյանի հավաքածու) ու Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի միջև ձևավորված շարունակական համագործակցությունը կարևոր մշակութային կամուրջ է ստեղծում ոչ միայն թանգարանային միջավայրում, այլև Երևան-Գյումրի քաղաքների մշակութային կյանքում:
Թողնել մեկնաբանություն