+374 99 12 80 82 Հինգշաբթի - 26 Դեկտեմբեր 2024

«ԿԻՆ» կինոփառատոնը նոյեմբերի 3-ից 7-ը

Բաժին: ԱՖԻՇՆԵՐ

Film-Festival-Woman-poster2015թ. նոյեմբերի 3-ից 7-ը Երևանում տեղի կունենա “ԿԻՆ” կինոփառատոնը: Արդեն ավանդական դարձած “ԿԻՆ” կինոփառատոնի նպատակն է` վերաիմաստավորել կնոջ տեղը և դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել նրա խնդիրները, ձևավորել մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի խթանմանը, նոր անունների բացահայտմանը, ինչպես նաև` տարբեր ազգերի մշակույթների փոխընկալմանը: Կինոփառատոնի հիմնական ծրագիրը կցուցադրվի Երևանի պետական տիկնիկային թատրոնում: Զուգահեռ ցուցադրություններ կկազմակերպվեն Մետրոնոմ ցուցասրահում` Աբովյան փողոցի նորաբաց անցումում: Իսկ ռուսական ֆիլմերի ծրագիրը կցուցադրվի Ռոսսոտրուդնիչեստվոյի կինոակումբում:
Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով