Արդեն մեկ տարի է մեր իրականության մեջ Կոմիտասի թանգարան-ինստիտուտն իր հյուրընկալ դռներն է բացում այցելուների առջև: Այստեղ անց են կացվում նաև ամենատարբեր միջոցառումներ՝ համերգներ, դասախոսություններ:
2016թ. հունվարի 16-ին, ժ.17:00-ին՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում տեղի կունենա հնագետ Արսեն Բոբոխյանի դասախոսությունը «Քարացած երաժշտություն. Կոմիտասը և հնագիտությունը» թեմայով։ Դասախոսության մեջ փորձ է կատարվելու ներկայացնել Կոմիտասի և հնագիտության առնչությունը, ինչպես նաև Կոմիտասի ստեղծագործության հնագույն ակունքների խնդիրը՝ հնագետի տեսանկյունից: Մուտքն ազատ է:
Թողնել մեկնաբանություն